«Բարսելոնայի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը հայտարարել է, որ երջանիկ է կատալոնական թիմում, սակայն չգիտի` հաջորդ մրցաշրջանում որտեղ կխաղա: Պեդրոյի` «Բարսելոնայի» հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2016 թվականին:
-Չգիտեմ` կմնամ «Բարսելոնայում», թե ոչ: Այժմ ես երջանիկ եմ այստեղ, բայց երբեք չես իմանա, թե վաղն ինչ կլինի: Ես հանգիստ եմ, իմ մտքերը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կապված են «Բարսելոնայի» հետ: Կտեսնենք, թե դրանից հետո ինչ կլինի: Մշտական խաղաժամանակի բացակայությունը բարդացնում է իրավիճակը: Դժվար է, բայց փորձում եմ հնարավորինս օգնել թիմին,-Պեդրոյի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Պեդրոն մասնակցել է 20 խաղի, սակայն միայն 10 դեպքում է եղել մեկնարկային կազմում: