Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը մասնակցել է Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի «Սևիլիայի» (2:1) հետ հետաձգված հանդիպմանը:
Արդյունքում` 33-ամյա դարպասապահը Պրեմիերայում խաղերի մասնակցության քանակով հավասարվեց իր նախկին թիմակից Ֆերնանդո Հիերոյին: Ֆուտբոլիստները կիսում են 7-րդ հորիզոնականը. տեղեկացնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը:
Նշենք, որ Կասիլյասը իր 16-րդ մրցաշրջանն է անցկացնում Իսպանիայի առաջնությունում, որից հինգում արժանացել է հաղթական տիտղոսին: 497 խաղերում դարպասապահը տոնել է 326 հաղթանակ, 85 անգամ ոչ ոքի է խաղացել և 86 անգամ էլ պարտվել է: