«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը չի կարողանա մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի` «Տոտենհեմի» հետ խաղին:
«Զինագործների» լավագույն ռմբարկուն դեռ չի ապաքինվել ծնկատակի ջլի վնասվածքից: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ 26-ամյա ֆուտբոլիստը դեռ չի կարող վերադառնալ խաղադաշտ, սակայն մոտ է դրան. Սանչեսը կարող է մասնակցել փետրվարի 3-ին կայանալիք «Լեսթերի» հետ խաղին:
Հավելենք, որ ազդրի վնասվածքից ապաքինվել է հարձակվող Դեննի Ուելբեքը, իսկ կիսապաշտպան Ջեք Ուիլշերը կվերսկսի մարզումները հաջորդ շաբաթվա ընթացքում:
«Տոտենհեմ»-«Արսենալ» խաղը կայանալու է փետրվարի 7-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 16:45-ին: