Yerevan, 15.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կամերայինի աստղաբույլը՝ անսպասելի կատակերգությունում. Արշալույս Հարությունյանը գաղտնազերծում է թատրոնի խոշոր նախագծերն ու ԱՄՆ-ում գտնվելու պատճառները

Lifestyle
Դերասան, ռեժիսոր Արշալույս Հարությունյանը ծնվել է 1977թ. հունվարի 26-ին, Գերմանիայի Պոտսդամ քաղաքում: Բեմադրիչ Լուսինե Երնջակյանի ամուսինն է: 1994թ. ավարտել է Գյումրու Շանթի անվան թիվ 7 միջկակարգ դպրոցը: 1994-98թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում: Հաճախել է երաժշտական դպրոց, սովորել լարային գործիքների բաժնում: Առաջին անգամ բեմ է բարձրացել 7 տարեկանում, Խ.Աբրահամյանի ղեկավարությամբ՝ Լենինականի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: 1984թ-ից որպես դերասան հանդես է եկել տարբեր ներկայացումներում և ֆիլմերում: Կերտել է ավելի քան 40 դերեր: 1984-94թթ աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում, 1988-92թթ` Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1995-98թթ` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: Նկարահանվել է Է.Քյոսայանի «Համբառնալ» (Մոսֆիլմ), Ա.Մանարյանի «Լուսավորչի կանթեղը», «Ընկեր Փանջունի» (Հայֆիլմ), Ա.Երնջակյանի «Արմենիկում ուպսա», Ա.Ղազարյանի «Տաքսի, էլի լավա՝ Երևանյան ճանճերը», Հ.Քեշիշյանի «Խաչագողի հիշատակարանը», Ա.Գևորգյանի «Դիպուկահարը» («ՍՏՍ» հեռուստաընկերություն) գեղարվեստական կինոնկարներում: 1995թ. առաջին «Թող փառաբանվի ու հարատևի էությունն ու անունը քո թատրոն» ռեժիսորական աշխատանքով մասնակցել և հաղթող է ճանաչվել «Թատերական գարուն» երիտասարդական փառատոնում: Հանդիսացել է մի շարք հեռուստատեսային հաղորդումների հեղինակ և հաղորդավար՝ «Երկաթ», «Յան TV»: 2001թ. Քրիստոնեության ընդուման 1700-ամյակի կապակցությամբ` բեմադրել է «Գրիգոր Լուսավորիչ» ռոք օպերա մասսայական ներկայացումը: 2011թ. նկարահանել է Ա.Սուքիասյանի «Թափառում» ֆիլմ ռոք օպերան, որտեղ նաև խաղացել է: 2012թ. հանդիսացել է Ա.Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմի պրոդյուսերը: 2009թ-ից «Երկաթ» մշակութային կենտրոնի ղեկավարն է: 1996թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: Մասնակցել է 30-ից ավելի հանրապետական ու միջազգային թատերական և կինոփառատոների: 2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Սկոտչ և վիսկի» ներկայացման համար: Նույն թվականին նկարահանել է «Դիպուկահարը 2» արկածային մարտաֆիլմը (Ռուսաստան): Orer.am-ի հետ բացառիկ հարցազրույցում Արշալույս Հարությունյանը գաղտնազերծում է Երևանի Կամերային թատրոնի այն նախագծերը, որոնք մինչև այժմ խնամքով թաքցվում էին հանրությունից: Ի տարբերություն մյուս թատրոնների՝ Կամերային թատրոնը փաստորեն նաև օգոստոսին աշխատեց, անգամ թատերաշրջանի փակումից հետո բուռն կերպով շարունակեցիք ներկայանալ հանրությանը, այժմ էլ արդեն ԱՄՆ-ում եք և անակնկալներ ունեք ամերիկաբնակ մեր հայրենակիցների համար: Շատ ճիշտ նկատեցիք, Կամերային թատրոնը միշտ էլ բուռն է եղել իր գործունեության մեջ, և քանի որ մենք գրեթե ամեն տարի մեկնում ենք Միացյալ Նահանգներ՝ որոշեցինք այս ամառ ևս օգտագործել արձակուրդը և ներկայանալ ամերիկաբնակ հանդիսատեսին: Մասնավորապես Գլենդելում բնակվող հայ հանբդիսատեսը հաճախ է առիթ ունենում դիտելու մեր ներկայացումները, և այն անակնկալները, որ մենք թատերաշրջանի ընթացքում մատուցում ենք երևանյան հանդիսատեսին, ամառային մեր արձակուրդների փոխարեն գերադասում ենք ներկայացնել նաև ԱՄՆ-ի մեր հայրենակիցներին: Այս անգամ ԱՄՆ-ում մենք խաղալու ենք «Սկոտչ & whiskey» ներկայացումը, որը էներգիայով լի, տաք, լավատեսական կատակերգություն է, ներգրավված են սիրված, տաղանդավոր դերասաններ: Այս ուղևորությունը ԱՄՆ կազմակերպել է «Global Arts» ընկերությունը, որը ԱՄՆ հայությանը հայտնի է ամենամասշտաբային միջոցառումների և նախագծերի իրականացմամբ՝ ի դեմս Կարպիս Թիթիզյանի, ումից անչափ շնորհակալ ենք, որ մշտապես մեր կողքին է: Իսկ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ինչ եք պատրաստվում մատուցել երևանյան հանդիսատեսին: Անշուշտ, ունենք նոր ներկայացում՝ ինչպես մեր բոլոր թատերաշրջանների մեկնարկի ժամանակ, ինչպես նաև կլինի «Երկաթ» պրոդաքշնի հերթական ֆիլմը, որը, կարծում եմ, հրաշալի անակնկալ է հայ հանդիսատեսի համար: Կամերային թատրոնի դերասանուհիներից մեկը Orer.am-ի հետ հարցազրույցում գաղտնազերծել էր, որ նախապատրաստել եք ոչ թե մեկ, այլ երկու ֆիլմ: Այո, իրականում ֆիլմերից մեկը՝ «Ժաննա դ՛Արկը», արդեն պատրաստ է, շատ անսպասելի, հետաքրքիր ֆիլմ է՝ հայտնի պատմական փաստերը Կամերայինի թիմի մեկնաբանությամբ, իսկ ով ծանոթ է Կամերային թատրոնի ձեռագրին՝ կարիք չկա բացատրելու, որ ֆիլմը անչափ կրակոտ է և գրավիչ՝ հանդիսատեսի համար՝ բոլորովին ուրիշ էմոցիաներով, ուրիշ ժպիտներով, որիշ սրտի թրթիռով: Երկրորդ ֆիլմը նկարահանվում է այն նույն ներկայացման հիման վրա, որով մենք մոտ օրերս հանդես կգանք ԱՄՆ-ում՝ «Սկոտչ & whiskey», և կնկարահանվի գրեթե նույն դերասանական կազմով: Ֆիլմի ռեժիսորը ես եմ, այս կինոնկարի մասին կխոսենք արդեն ավարտական աշխատանքների ժամանակ: Իսկ ովքե՞ր են «Ժաննա դ՛Արկ» ֆիլմի գլխավոր դերակատարները: Նայելով Կամերային թատրոնի հրաշալի աստղաբույլին՝ միշտ մտածել եմ, որ դժվար կլինի նրանցից առանձնացնել գլխավոր դերակատարներ: Դուք ճիշտ եք նկատել, Կամերայինի դերասանները հիմնականում գունեղ, պայծառ, վառ, տաղանդավոր մարդիկ են: Կամերայինը հիմնադրման օրվանից կյանքի ռիթմի հետ քայլող թատրոն է, խոսում է մեր կյանքի, առօրյայի մասին, հեգնում է մե՛ր կյանքը, մե՛ր իրականությունը, այդ իմաստով բոլոր ժամանակներում Կամերային թատրոնի դերասանները իրենց տեսակով, մտածելակերպով, դերասանական շնորհքով և կերպարով մշտապես առանձնացել են և աչքի են ընկել: Այժմ ևս այդ փաստը բացառություն չէ: Ինչ վերաբերվում է ֆիլմին, ապա ասեմ, որ գլխավոր դերակատարներ են բոլորը: Ընդհանրապես թատրոնի տեսակն այնպիսին է, որ դժվար է որևէ ներկայացման մեջ որևէ մեկին առանձնացնել որպես գլխավոր դերակատար: Հենց այդ տեսակի ու ձևի մեջ էլ մեր ֆիլմն է: Իհարկե, սիրով կհրապարակեմ այն անունները, ովքեր համ ու հոտ են տվել ֆիլմին՝ Ռաֆայել Երանոսյան, Անդրանիկ Հարությունյան, Լուիզա Ներսիսյան, Մանուկ Հախվերդյան, Մխիթար Ավետիսյան, Անի Գրիգորյան, Արսեն Գրիգորյան, Սերգեյ Դանիելյան, Իրինա Դանիելյան, Արա Երնջակյանի կուրսը Թատերական ինստիտուտից. վստահաբար այս համաստեղությունը կապահովի հանդիսատեսի անզուգական տրամադրությունը: Այնպես որ, ԱՄՆ-ից վերադառնալուց հետո մենք մեր հանդիսատեսին կներկայանանք բազմաթիվ նորություններով ու անակնկալներով: 10509562_785962348110608_3842664081734332597_n
''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market