Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սառնաղբյուրցի Մնացականն ազատ է արձակվել, և դա այսօրվա ամենաբարի լուրն է: Շնորհավորում եմ բոլորիս այս կապակցությամբ և ցանկանում ուրախությունս կիսել բոլորի հետ իրավապահ մարմինների դրսևորած բարի կամքի, փոխըմբռնման և մեծ հաշվով մեր երկրում ժողովրդավարության կայացման քայլերի համար:
Շնորհակալություն բոլոր շահագրգիռ անձանց անկոտրում կամքի և թասիբի համար և փառք Տիրոջը, որ մենք իսկապես ցուցաբերեցինք ներողամտություն և հանդուրժողականություն»: