ԱՄՆ-ը պլանավորում է արտահանել իր գազի մինչև 65 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի էներգետիկական պաշարների բյուրոյի էներգետիկական դիվանագիտության գծով պետական քարտուղարի տեղակալ Ռոբին Դանիգանը, որը Ռիգայում մասնակցում է The Energy Union խորհրդաժողովին:
Նրա խոսքով՝ Եվրոպան շահագրգռված է, որ գազի մատակարարումները դիվերսիֆիկացվեն: «Եվրոպայի համար որպես հնարավոր նոր այլընտրանքներից մեկը կարող դառնալ հեղուկացված գազն ԱՄՆ-ից, որի արտահանումը պլանավորվում է սկսել այս տարվա վերջին: Ռուսական գազը դեռ վիթխարի նշանակություն կունենա Եվրոպայում, սակայն, որքան գազի առբերման ավելի շատ միջոցներ և դրա արդյունահանման աղբյուրներ լինեն, այնքան ավելի լավ կլինի բոլորի համար»,- ասել է Դանիգանը խորհրդաժողովի բացումից առաջ Լատիվայի LNT հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ կառուցելով հեղուկացված գազի լրացուցիչ տերմինալներ՝ ԱՄՆ-ը պլանավորում է արտահանել իր երկնագույն վառելիքի մինչև 65 տոկոսը:
«Հեղուկացված գազի մի մասը պլանավորվում է արտահանել Եվրոպա, մյուս մասն՝ Ասիա, բայց ի վերջո մատարակարումները կորոշվեն շուկայի իրադրությամբ»,- ասել է Դանիգանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: