Իրաքի մայրաքաղաքում առավոտյան գրանցված պայթյունների հետևանքով 37 մարդ է մահացել, ևս 86 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, պայթյունները գրանցվել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
Առաջին պայթյունը, որը խլել է 11 հոգու կյանք, գրանցվել է քաղաքի կենտրոնական հատվածում՝ շուկայի հարևանությամբ, երկրորդ պայթյունը գրանցվել է քաղաքի արևելքում՝ խլելով 22 հոգու կյանք, իսկ վերջին պայթյունը գրանցվել է հարավ-արևմուտքում, որի հետևանքով մահացել է 5 իրաքցի:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչությունների պատասխանատվությունը: