Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ներողություն է խնդրել երկրպագուներից Պրիմերայի 22-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում թիմի ջախջախիչ պարտության համար։
-Մենք ներողություն ենք խնդրում «Ռեալի» երկրպագուներից, որոնց համար հիմա շատ դժվար է։ Այսօր մենք պարզապես սարսափելի խաղացինք, դժվար է դրանից ավելի վատ խաղալ։
Սա շատ վատ հանդիպում էր, բայց թիմը մի ամբողջ շաբաթ ունի, որ մոռանա այս պարտության մասին և լիովին սպառազինված մոտենա «Դեպորտիվոյի» դեմ հանդիպմանը։ Մենք դեռևս առաջին հորիզենականում ենք։ Ամեն ինչ հենց մեզնից է կախված,-ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը։