Ինչպես արդեն տեղեկացրել էինք,Գյումրիի «Շիրակը» փետրվարի 8-ից 22-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում, որտեղ նախատեսված է չորս ստուգողական հանդիպում։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, փետրվարի 11-ին գյումրեցիները ուժերը կչափեն Ուզբեկստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Նասաֆի» հետ։ Նախորդ տարի «Նասաֆը» առաջնությունն ավարտել էր երրորդ հորիզոնականում։
Երեք օր անց «Շիրակի» մրցակիցը կլինի Բոսնիայի ուժեղագույն թիմերից մեկը՝ «Սարայեվոն», որն ընթացիկ մրցաշրջանում առայժմ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։
Փետրվարի 18-ին թիմի մրցակիցը կլինի Լեհական «Վիսլա Կրակովը», որն ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է չորրոդ հորիզոնականը։
Վերջին հանդիպումը փետրվարի 21-ին «Շիրակը» կանցկացնի Ուկրաինական «Վորսկլայի» հետ, որն Ուկրաիանյի բարձրագույն խմբի առաջնությունում ընթանում է 8-րդ հորիզոնականում։
Բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամով ժամը 18:30: