Գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն համոզված է, որ իր եղբայր Վիտալի Կլիչկոն պրոֆեսիոնալ ռինգ չի վերադառնա։
-Վիտալին երբեմն բավականությամբ է հիշում իր մենամարտերը և խոստովանում, որ դրանք հոյակապ ժամանակներ էին, որոնք ցանկանում է վերադարձնել, բայց ռինգ չի վերադառնա, դա բացառված է։ Վիտալին հիմա իր պարտականություններն ունի. նա Կիևի քաղաքապետն է,-ասել է կրտսեր Կլիչկոն։
Հիշեցնենք, որ Վիտալի Կլիչկոն անցյալ տարվա սկզբին դարձավ WBC վարկածով աշծարհի պատվավոր չեմպիոն գերծանր քաշային կարգում, և իրավունք ունի այդ վարկածով գործող չեմպիոնի հետ մենամարտել, եթե որոշի ռինգ վերադառնալ։