Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում «Ֆրայբուրգի» դեմ արտագնա խաղում տարած խոշոր հաշվովհաղթանակի մասին։
-Մենք պետք է շարունակենք հավատալ, որ կարող ենք առաջ շարժվելերեք-չորս ձախողված ամիսներից հետո։ «Ֆրայբուրգի» դեմ խաղում մենք քայլ կատարեցինք մեզ անհրաժեշտ ուղղությամբ։
Հիմա թիմը ֆիզիկապես շատ ավելի լավ է նայվում, քան մինչև ձմեռային ընդմիջումը։ Բացի այդ, մենք առաջադիմել ենք տակտիկապես։ Պետք է գործել ավելի խելացի որոշիչ պահերին և շարունակել վեր բարձրանալ,-ասել է գերմանացի մասնագետը։