Այսօր մեր լրագրողի հետ ունեցած զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ասել է, թե տեղյակ չէ այն խոսակցություններին, որ ԲՀԿ-ականները իրենց ղեկավարի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար ծեծի են ենթարկել Շահեն Պետրոսյանին:
Նախ տարօրինակ է, որ տիկին Վարդանյանը տեղյակ չէ յոթ տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից, ավելին՝ եղած իրադարձությունը համարում է հերյուրանք: Երկրորդ՝ ինչու են նման հարցադրումներից դիսկոմֆորտի մեջ ընկնում՝ ցանկացած բռնություն սխալ է և անկախ վաղեմության ժամկետից՝ պետք է դատապարտվի, այսինքն՝ նման երևույթների դեմ անհրաժեշտ են միասնական մոտեցումներ ու պայքար, թե չէ ստացվում է, որ յուրաքանչյուրը իր յուրայինի համար մի քիչ աղմկում է ու թեման փակվում է: Այ, եթե ժամանակին նույն ԲՀԿ-ի կողմից կատարված բացասական երևույթները ևս դատապարտվեին և գնահատվեին ըստ արժանվույն՝ այսօր իրավիճակը բոլորովին այլ կլիներ...Ի դեպ, երբ փորձեցինք յոթամյա վաղեմության դեպքերի շուրջ քննարկումների ֆոնին ԲՀԿ-ական գործիչներին ևս արտահայտվելու հնարավորություն տալ՝ օրինակ Նաիրա Զոհրաբյանը բավական ոչ ադեկվատ արձագանքեց: Տիկին Նաիրա, մենք գրեթե շուրջօրյա ռեժիմով լուսաբանում ենք ձեզ, ձեր կուսակցականների հետ հաճախակի հարցազրույցներ ենք ներկայացնում՝ առանց շնորհակալության և ջերմ խոսքերի ակնկալիքի, սակայն երբ ձեզ հարցադրում է ուղղվում ձեզ անցանկալի թեմայից՝ արձագանքում եք ոչ ադեկվատ...Ուղղակի բարեկամական խորհուրդ՝ գործընկերների նկատմամբ պահպանեք հարգալից բառապաշար: Մենք պարտավորություն ենք ստանձնել լուսաբանել յուրաքանչյուրի կարծիքը համահավասար, և եթե դա տարբերվում է ձեր մոտեցումներից՝ մի փորձեք մութ սենյակում սև կատու փնտրել...Կարծում եմ՝ հասկացաք ինչի մասին է խոսքը...Վարուժան Բաբաջանյան