Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է «Ռեալի» հիմնական կազմի՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Շալկեի» դեմ կայանալիք հանդիպմանը և նշել.
«Կցանկանայի ասել, որ «Շալկեն» ոչ մի հնարավոություն չունի, և «Ռեալն» արդեն քարորդ եզրափակչում է, սակայն փլեյ-օֆֆում ամեն ինչ կարող է պատահել: Պետք է զգույշ լինել, առավել ևս՝ գերմանական ակումբների հետ խաղերում»,- Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Զիդանն անդրադարձել է նաև «Բավարիային» և նշել. «Գվարդիոլայի մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա: Նրա հետ «Բավարիան» հասավ բարձր մակարդակի: Չեմպիոնների լիգայում «Ռեալ»-«Բավարիա» եզրափակիչը տրամաբանական կլիներ, սակայն ֆուտբոլում տրամաբանության համար տեղ չկա»,- նշել է 42-ամյա մասնագետը: