Տարածքների կորուստ, տնտեսության վերջնական քայքայում, հազարավոր զոհեր ու ավերածություններ, և այս ամենը հանուն ԱՄՆ-ի արյունոտ պատմության դրվագների ցուցակում տեղ զբաղեցնելու՞: Եթե դա էր նպատակը, ապա Ուկրաինային դա հաջողվեց:
Հավատալով ի սկզբանե իրեն խաբող և մոլորեցնող մի խումբ հանցագործների, ուկրաինացի ժողովուրդը հայտնվեց այն վիճակում, որը կանխատեսելի էր: Ընդ որում, դեպքերի նման զարգացումը և ելքը կանխատեսելի էր դեռ այն պահից, երբ ԿՀՎ-ի պաշտոնյաները «Եվրոմայդանում» սկսեցին թեյ բաժանել:
Եվ ահա, ԱՄՆ-ի դուստր ձեռնարկություն Եվրոպական միության լիդերները վերջապես փաստացի հաշտվեցին իրենց պարտության հետ՝ բանակցությունների սեղանի մոտ նստելով ՌԴ նախագահի հետ և դրանով իսկ ընդունելով, որ ոչ միայն իրենք չեն հանդիսանում Տիեզերքի կենտրոնը, այլ նույնիսկ Երկրագունդը չի կարող պտտվել իրենց շուրջը: Իհարկե, Արևմուտքի քարոզչամեքենան փորձել է ներկայացնել, թե իբրև Մերկելը վերջնագրեր է ներկայացրել Պուտինին, բայց նախ այդ տեղեկությունները հերքել է ռուսական կողմը, բացի այդ էլ, սթափ դատելով, կարելի է հասկանալ, որ Մերկելի՝ Պուտինի հետ վերջնագրերով խոսելու մասին միտքն առնվազն ծիծաղելի է հնչում և անհավանական:
Բանակցությունների հաջող ընթացքը կարող է ի վերջո անիմաստ դարձնել ԱՄՆ-ի պլանները՝ Ուկրաինային ընդդեմ Ռուսաստանի զինելու, հակառակ դեպքում զոհերն արդեն կհաշվվեն ոչ թե հազարներով, այլ տասնյակ հազարներով, և հիմնական տուժողը կրկին կլինի ուկրաինացի ժողովուրդը, որը, սակայն, կարծես թե արթնանում է թմբիրից և նույնիսկ պատրաստ է ընդվզել ԱՄՆ-ի դրածո հանցավոր իշխանությունների դեմ:
Ցանկալի է, որ տեսնելով Ուկրաինայի հետ կապված իրադարձությունների այսպիսի զարգացումն ու ելքը՝ Հայաստանում գունավոր հեղափոխության կողմնակիցները և այն պլանավորողները դասեր քաղեն և վերանայեն իրենց մոտեցումները, եթե, իհարկե, նրանց հետաքրքրում է սեփական երկրի ճակատագիրը, այլ ոչ թե հերթական ամերիկյան գրանտը վաստակելը և դրա դիմաց իրենց հասանելիք աշխատանքը կատարելը:
Կարեն Վարդանյան