Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Զինծառայողների՝ բենզինի գողությունը քողարկած զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Ամրամ Կլեկչյանին, երկու զինծառայողներին և զորամասի խոհարարին մեղադրանքներ են առաջադրվել: «Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ այս մասին է հայտնում դատական տեղեկատվական համակարգը։ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ամրամ Կլեկչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի երրորդ մասի երրորդ կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով հետաքննություն կատարելու լիազորությամբ, տեղեկանալով իր ենթակայության տակ գտնվող զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նարեկ Գրիգորյանի և Անդրանիկ Բադալյանի կողմից 2014թվականի մարտի 7-ի գիշերը զորամասից 70 լիտր ավտոբենզինի գողության փորձ կատարելու մասին ու իմանալով, որ նշված զինծառայողների կողմից նախկինում զորամասից գողացված 25 լիտր բենզինն իրացվել է ՀՀ ՊՆ թիվ N զորամասի խոհարար Կարեն Բալդրյանի միջոցով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի և ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 451-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով ունենալով հանցագործություններն ու դրանք կատարող անձանց բացահայտելու ուղղությամբ քրեադատավարական միջոցառումներ ձեռնարկելու պարտականություն, իր լիազորությունների շրջանակում անգործություն դրսևորելու, այն է հանցագործությունների դեպքերին սահմանված կարգով ընթացք չտալու և Կարեն Բալդրյանին քրեական պատասխանատության չենթարկելու համար, նրան անհիմն վերագրելով նաև զորամասից բենզինի գողության այլ դեպքեր, 2014թ.մարտի 7-ին իր աշխատասենյակում Կարեն Բալդրյանից պահանջել և ժամեր անց ստացել է խոշոր չափի' 450000 ՀՀ դրամ կաշառք: ՀՀ ՊՆ N զորամասի խոհարար Կարեն Բալդրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 216 հոդվածի առաջին մասի և 312 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հունվարի կեսերին ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Նարեկ Գրիգորյանից 10000 ՀՀ դրամով գնել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված' վերջինիս և Անդրանիկ Բադալյանի կողմից նախորդ օրը զորամասից գաղտնի հափշտակված և զորամասի հարակից տարածքում թաքցված 11250 ՀՀ դրամին համարժեք 25 լիտր բենզինը և տնօր ինել իր հայեցողությամբ: Բացի այդ' բենզինի գողության և գողացված բենզինն իր կողմից ձեռք բերված լինելու մասին զորամասի հրամանատար, Ամրամ Կլեկչյանի կողմից տեղեկանալուց հետո Կարեն Բալդրյանը 2014թ. մարտի 7-ին ժամը 11:00-ի սահմաններում, Ամրամ Կլիկչյանի աշխատասենյակում զրույց է ունեցել նրա հետ, որի ժամանակ հանցագործության դեպքին սահմանված կարգով ընթացք չտալու և իրեն քրեական պատասխանատվության չենթարկելու համար Ամրամ Կլեկչյանին խոստացել ու ժամեր անց նրան տրամադրել է խոշոր չափի' 450000 ՀՀ դրամ կաշառք: ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Բադալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-177, 177 հոդվածների երկրորդ մասերի առաջին կետերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թվականի հուլիսի 17-ից մինչև 2014թ.մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում զորակոչի հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելով ՀՀ ՊՆ թիվ 77382 զորամասում, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն, մասնավորապես' նախնական համաձայնության գալով համածառայակից Նարեկ Գրիգորյանի հետ, 2014թ. հունվարի կեսերին ժամը 02:00-ի սահմաններում, զորամասի հավաքակայանում հերթապհության մեջ գտնվելու ընթացքում նշված վայրում կայանված «Գազ 66» ավտոմեքենայի բաքի կափարիչի կնիքը պոկելու միջոցով գողացել է 11250 ՀՀ դրամին համարժեք 25 լիտր բենզին, որը հաջորդ օրը իրացրե լ է Կարեն Բալդրյանին: Բացի այդ' Անդրանիկ Բադալյանը, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության փորձ, մասնավորապես' Նարեկ Գրիգորյանի հետ նախնական համաձայնության գալով, դարձյալ իր կողմից զորամասի հավաքակայանում հերթապահության մեջ ընդգրկվելու օրը' 2014թ. մարտի 7-ինժամը 02:00-ի սահմաններում նույն եղանակով փորձել է գողանալ 31500 ՀՀ դրամին համարժեք 70 լիտր բենզին, սակայն իր և հանցակցի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել: ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-177, 177 հոդվածների երկրորդ մասերի առաջին կետերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսի 9-ից 2014թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում զորակոչի հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելով ՀՀ ՊՆ թիվ 77382 զորամասում, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն, մասնավորապես' նախնական համաձայնության գալով համածառայակից Անդրանիկ Բադալյանի հետ, 2014թ. հունվարի կեսերին ժամը 02:00-ի սահմաններում, վերջինիս կողմից զորամասի հավաքակայանում հերթապահության մեջ գտնվելու ընթացքում նշված վայրում կայանված «Գազ 66» ավտոմեքենայի բաքի կափարիչի կնիքը պոկելու միջոցով գողացել է 11250 ՀՀ դրամին համարժեք 25 լիտր բենզին, որը հաջորդ օրը իրացրել է Կարեն Բալդրյանին: Բացի այդ' Նարեկ Գրիգորյանը, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության փորձ, մասնավորապես' Անդրանիկ Բադալյանի հետ նախնական համաձայնության գալով, դարձյալ վերջինիս կողմից զորամասի հավաքակայանում հերթապահության մեջ ընդգրկվելու օրը' 2014թ. մարտի 7-ին ժամը 02:00-ի սահմաններում նույն եղանակով փորձել է գողանալ 31500 ՀՀ դրամին համարժեք 70 լիտր բենզին,սակայն իր և հանցակցի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վերը նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն չհեռանալու վերաբերյալ։
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine