Բադեն-Բադեն. Արոնյանը գրավեց 5-րդ հորիզոնականը (ֆոտոշարք)
Sport
Բադեն-Բադենում տեղի ունեցող «GRENKE Chess Classic» շախմատային մրցաշարի եզրափակիչ՝ 7-րդ տուրը կայացավ փետրվարի 9-ին։ Հայ ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի ավարտեց պարտիան Արկադի Նադիչի հետ։
Մյուս պարտիաներում գրացվեցին հետևյալ արդյունքները՝
Կարլսեն – Բաքրո` 0.5-0.5
Բարամիձե – Կարուանա` 0.5-0.5
Ադամս – Անանդ` 1:0
Մրցաշարի արդյունքներով Արոնյանը վաստակեց 3.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշենրով զբաղեցրեց 5-րդ տեղը:
Մրցաշարային աղյուսակի ամփոփիչ տեսքը՝
1 Մագնուս Կարլսեն՝ 4½
2 Արկադի Նադիչ՝ 4½
3 Միքայել Ադամս՝ 4
4 Ֆաբիանո Կարուանա՝ 4
5 Լևոն Արոնյան՝ 3½
6 Էտյեն Բաքրո՝ 3½
7 Վիշվանաթան Անանդ՝ 2½
8 Դավիդ Բարամիձե՝1½