Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան հրաժարվել է Կիևին հանձնել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին և նրա գործակիցներին: Այս մասին գրել է «Газета.ru»-ն:
«Մենք անպայման կպատասխանենք Ուկրաինայի գլխավոր դատախազության՝ մեր գործընկերների պահանջին: Պատասխանը կլինի բացասական, քանի որ այդ անձանց քրեական հետապնդման մեջ տեսնում ենք քաղաքական շարժառիթներ»,- մեջբերել է «Газета.ru»-ն Չայկային:
Գլխավոր դատախազի խոսքով՝ Մոսկվան հանդես է գալու միջազգային իրավական նորմերի սահմաններում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յարեմա դիմել է Չայկային՝ Յանուկովիչին և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին Ուկրաինային արտահանձնելու պահանջով, ովքեր գտնվում են Ռուսաստանի տարածքում: