WBA, IBF, WBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ ամերիկացի փրոմոութեր Դոն Քինգն իրեն առաջարկել է 100 մլն դոլար եղբոր՝ Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտելու համար։
-Դեն Քինգն ինձ ասաց նման մի բան. «Տղե´րք, ինձ հետ պայմանագիր կնքեք, ու ես կկազմակերպեմ այդ մենամարտը։ Ես ձեզ հարուստ կդարձնեմ»։ Նույնիսկ եթե Քինգն այդգումարը մեր դիմաց դներ, մենք չէինք համաձայնի։ Թեկուզ մեկ միլիարդ դոլար առաջարկեին, ինձ համար միևնույն է։ Փողն ամենակարևորը չէ այս կյանքում, ես իմ եղբորը չափազանց շատ եմ սիրում։
Մեզ մեկ անգամ չէ, որ հարցրել են՝ կմենամարտե՞նք միմյանց հետ, բայց երկուսս էլ մայրիկին խոստացել ենք, որ երբեք չենք անի դա։ Դա պայմաններից մեկն էր, որ մենք կարողանանք բռնցքամարտով զբաղվել,-ասել է Վլադիմիր Կլիչկոն։