Yerevan, 03.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իրանը ամեն կերպ փորձում է ապահովել իր ներկայությունը ՀՀ ներքաղաքական կյանքում

Analysis
Հաշվի առնելով վերջին ժամանակներում տեղի ունեցող աշխարհաքաղաքական անցուդարձերը՝ ակնհայտ է դառնում, որ Իրանը գործնական քայլեր է իրականացնում Հայաստանում իր ներկայությունը և ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ: Իրանական իշխանությունները վաղուց արդեն համակերպվել են հայկական վերնախավի պրոռուսական, ընդդիմադիր դաշտի խառնածին լինելու հանգամանքի հետ և փորձում են սլաքներն ուղղել բոլորովին այլ ուղղություններով, որոնք են. 1. Նոր ձևավորվող քաղաքական կառույցներին, տարաբնույթ հասարակական կազմակերպություններին որոշակի աջակցության դիմաց տեղափոխել իրանական հետաքրքրությունների ոլորտ: Պաշտոնական Թեհրանը գիտակցում է, որ Հայաստանում իր ձայնը լսելի դարձնելու համար անհրաժեշտ է ձևավորել պրոիրանական քաղաքական թիմ: Միայն այդպես հնարավոր կլինի անուղղակիորեն մասնակից դառնալ ՀՀ ներքաղաքական պրոցեսներին և հենց այդ ընդդիմադիր ուժերի միջոցով, անհրաժեշտության դեպքում, ճնշում գործադրել պաշտոնական Երևանի վրա: Նշենք, որ ամիսներ առաջ Էմիլ Աբրահամյանի գլխավորությամբ ձևավորվել է «Հայ-իրանական բարեկամություն» հասարակական կազմակերպությունը, որի ակտիվ նախաձեռնությամբ 2014 թվականի հուլիս ամսին Երևանի Կապույտ մզկիթում լայն ֆորմատով հանդիպում է կազմակերպվել Հիմնադիր Խորհրդարանի անդամների և իրանական կողմի միջև: Հանդիպման համար առիթ է հանդիսացել ՀՀ-ում իրանական դեսպանատան կողմից կազմակերպած «Պաղեստինի հարցը ողջ մարդկության հարցն է» թեմայով սեմինարը: Սեմինարին մասնակցել են ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեյիսին, դեսպանատան մի շարք աշխատակիցներ, Հիմնադիր Խորհրդարանի (որն այն ժամանակ դեռ հանդես էր գալիս որպես Նախախորհրդարան) առաջնորդներ Գարեգին Չուքասզյանը, Ժիրայր Սեֆիլյանը և շարժման մի քանի տասնյակ անդամներ: Իհարկե, դեռևս հնարավոր չէ միանշանակորեն Հիմնադիր Խորհրդարանին տեղավորել Իրանական ազդեցության շրջանակներում, բայց ղեկավար կազմի հրապարակային ելույթներում պրոիրանական կեցվածքն ավելի քան ակնհայտ է: Բացի այդ, հետաքրքրական է նաև այն հանգամանքը, թե ինչու՞ Պաղեստինին վերաբերող սեմինարին մասնակից չեն դառնում ՀՀ-ում գործող այլ քաղաքական կառույցներ: Իրանի Իսլամական Հանրապետության կողմից դրսևորվող ակտիվությունը չի սահմանափակվում միայն քաղաքական կառույցների շրջանակներում: Գործունեության մյուս վեկտորը ոչ պակաս հետաքրքրական է և նույնպես կարող է ծառայել որպես լրջագույն քաղաքական գործիք: 2. Հայաստանում իսլամ ընդունած և ընդունող հայերի, ինչպես նաև հանրապետությունում բնակություն հաստատած իրանցիների միջոցով ստեղծել կամակատարների և աջակիցների դինամիկ ցանց, որը բավականին լուրջ ազդեցության լծակ կարող է դառնալ: Նշենք, որ իսլամ ընդունողների թիվը գնալով մեծանում է, և մոտ ապագայում նրանց քանակը կլինի բավականին շոշափելի: ՀՀ քաղաքացիները հիմնականում կրոնափոխ են լինում երկու ճանապարհով. առաջինը՝ հայերի և պարսիկների ամուսնության, իսկ երկրորդը՝ Իրանից Հայաստան տեղափոխված մուսուլման հայերի քարոզչության արդյունքում: Վերոհիշյալ փաստարկները Հայաստանի Հանրապետության առջև դրված լրջագույն մարտահրավերներ են, որոնց բավականին վտանգավոր դրսևորումների հետ մենք կբախվենք մոտ ապագայում: Ներկայումս Իրանի հետ արդյունավետ գործակցությունը օդի և ջրի պես անհրաժեշտ է մեր պետությանը, հատկապես Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները հավասարակշռելու տեսանկյունից, բայց վերոնշյալ, ըստ էության, վտանգներով լեցուն գործընթացներն ինչ-որ կերպ պետք է կանխարգելվեն: Կարպիս Փաշոյան Orer.am, վերլուծաբան
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors