Առնվազն երկու մարդ է զոհվել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, որը փետրվարի 11-ին տեղի է ունեցել Կորեայի Հանրապետության Ինչհոն միջազգային օդանավակայանի մերձակայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով հարավկորեական «Ռյոնհապ» գործակալությանը: Եվս վեց հոգի ծանր վիճակում է:
Միջադեպը, որի ընթացքում բախվել է շուրջ 100 փոխադրամիջոց, ներառյալ դպրոցական մի ավտոբուս, տեղի է ունեցել օդանավակայան տանող ճանապարհի կամրջին: Այս պահին Ինչհոնի շրջանում, որը գտնվում է Սեուլից 70 կիլոմետր հեռավորության վրա, թանձր մառախուղ է, որն էլ կարող էր դառնալ այդ խոշոր վթարի պատճառը: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, տեղում աշխատում են հրշեջ ծառայությունները, փրկարարները և իրավապահ մարմինները: