Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հայտարարել է, որ իրեն և Լիոնել Մեսսիին միմյանց հետ համեմատելը կոռեկտ չէ:
«Բարսելոնայում» իր կարիերայի ընթացքում Լեոն ապացուցել է, որ ինքը բոլորովին այլ մակարդակի վրա է: Դուք պարզապես չեք կարող ինձ համեմատել նրա հետ: Մեսսին այնքան մեծ գործեր է արել և նշաձողն այնքան է բարձրացրել, որ այդ բարձրությանը հասնելը գրեթե հնարավոր չէ: Մեսսին յուրահատուկ է, նա պարզապես զարմանալի ֆուտբոլիստ է: Իհարկե, ջանասիրաբար կաշխատեմ նրան հասնելու համար, սակայն դա շատ բարդ է»,- Գյոտցեի խոսքը մեջբերում է Sport Bild-ը: