Մինսկի հանդիպման հանրագումարային փաստաթուղթն այն բանից հետո, երբ այն կստորագրեն «նորմանդական քառյակի» ղեկավարները, կուղարկվի Շփման խմբին՝ ստանալու նրա հավանությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է բանակցային գործընթացին մոտ կանգնած մի աղբյուր:
Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի նախագահները եւ Գերմանիայի կանցլերը Բելառուսի մայրաքաղաքում բանակցությունները շարունակում են արդեն ավելի քան 12 ժամ:
«Համաձայնեցված Է հանրագումարային փաստաթղթի 80 տոկոսը: Այդ փաստաթուղթը ներառում Է 10 կետ: Այն բանից հետո, երբ այն կստորագրեն «նորմանդական քառյակի» ղեկավարները, փաստաթուղթը կուղարկեն Շփման խմբի՝ վիզա դնելու համար: Հսկայական առաջընթաց Է ձեռք բերվել»,- ասել գործակալության զրուցակիցը: