Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն բոլոր ռազմագերիներին 19 օրվա ընթացքում ազատ արձակելու մասին: Այս մասին հայտնել է UNIAN-ը:
Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Մինսկում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ «նորմանդական քառյակի» բանակցությունների արդյունքում:
«Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ բոլոր գերիներին 19 օրվա ընթացքում ազատ արձակելու մասին»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է «Эхо Москвы» ռադիոկայանի խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը: