Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Վիլյառեալին» 3:1 հաշվով հաղթելուց հետո «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ միշտ վստահ է իր թիմի ուժերի վրա: Կատալոնական թիմը 10 անընդմեջ հաղթանակ է տոնել բոլոր մրցաշարերում:
-Ես միշտ վստահ եմ եղել թիմի վրա: Այս պահին մենք լավ ենք խաղում: Երբ նման մարզավիճակում ենք, պետք է օգտվենք հնարավորությունից և հնարավորինս բարձր արդյունքներ գրանցենք:
«Վիլյառեալի» հետ խաղում շատ ջանք գործադրեցինք, բայց ցավալի է, որ գոլ բաց թողեցինք: Եզրափակչի ուղեգրի համար մեզ մնում է մեկ հանդիպում անցկացնել: Գիտենք, որ այս խաղում կարող էինք ավելի շատ խփել, բայց այժմ պետք է կենտրոնանանք հաջորդ հանդիպման վրա,-Ինյեստայի խոսքը մեջբերված է «Բարսելոնայի» պաշտոնական կայքից: