Yerevan, 04.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մինսկի համաձայնագրի ամբողջական տեքստը. փաստաթուղթ

Politics
Մոտ 16 ժամ տեւած բանակցություններից հետո՝ այսօր ժամը 13:00-ի սահմաններում ավարտվել  է Դոնբասի հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվել է 13 կետից բաղկացած փաստաթուղթ: Այն կոչվում է «Մինսկյան համաձայնագրերի իրականացման ուղղությամբ միջոցառումների համալիր»: Փաստաթղթով նախատեսվում է. 1. Փետրվարի 15-ին Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի առանձին հատվածներում կրակի անհապաղ եւ համապարփակ դադարեցում եւ դրա խիստ պահպանում: 2. Անվտանգության գոտու ստեղծման նպատակով երկու կողմերը պետք է առնվազն 50 կիլոմետր հեռավորության վրա ետ քաշեն 100 եւ ավելի միլիմետր կալիբրի հրետանային համակարգերը, ավելի քան 70 կիլոմետր հեռավորության վրա պետք է քաշվեն հրետանային կրակի հրթիռային համակարգերը, 140 կիլոմետր հեռավորության վրա պետք է տարվեն Торнадо-С, Ураган, Смерч համազարկային կրակի հրթիռային համակարգերն ու Точка У տակտիկական հրթիռային համակարգերը: Ուկրաինական բանակի համար հիմք է ընդունվում շփման փաստացի գիծը, իսկ Դոնեցկի եւ Լուգանսկի առանձին շրջանների համար՝ 2014 թվականի սեպտեմբերի 19-ին եղած սահմանագիծը: Վերը թվարկված զինատեսակների դուրսբերումը պետք է սկսվի ոչ ուշ, քան կրակի դադարեցմանը հաջորդած երկրորդ օրը եւ պետք է ավարտվի 14 օրվա ընթացքում: Այդ գործընթացին իր աջակցությունը պետք է ցուցաբերի ԵԱՀԿ-ն՝ Եռակողմ շփման խմբի աջակցությամբ: 3. Առաջին իսկ օրից ապահովել արդյունավետ դիտարկում եւ կրակի դադարեցման ռեժիմ եւ ծանր սպառազինության դուրսբերման գործընթացի հաստատում ԵԱՀԿ-ի կողմից: Այդ նպատակով օգտագործվելու է անհրաժեշտ տեխնիկա, այդ թվում՝ արբանյակներ, անօդաչու թռչող սարքեր, ռադիոտեղորոշիչ սարքեր եւ այլն: 4. Սպառազինության դուրսբերման գործընթացի սկսումից մեկ օր անց պետք  է երկխոսություններ սկսվեն Ուկրաինայի օրենսդրության եւ «Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման մարմինների ժամանակավոր կարգի մասին» օրենքի համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման, ինչպես նաեւ այդ տարածքների ապագա ռեժիմի շուրջ: Անհապաղ, սույն փաստաթղթի ստորագրումից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում ընդունել Գերագույն ռադայի որոշում, որով սահմանվելու են այն տարածքները, որոնց վրա տարածվելու է հատուկ ռեժիմը՝ հինմնված «Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման մարմինների ժամանակավոր կարգի մասին» օրենքի վրա եւ 2014 թվականի սեպտեմբերի 19-ին սահմանված գծով: 5. Իրականացնել ներում եւ համաներում՝ կիրառելով Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի առանձին շրջաններում տեղ գտած իրադարձությունների հետ առնչություն ունեցող անձանց պատիժն ու հետապնդումը արգելող օրենքը: 6. Ապահովել բոլոր գերիների եւ անօրինականորեն անձանց ազատ արձակումն ու փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այդ գործընթացը պետք է ավարտվի ամենաւշը սպառազինության դուրս բերմանը հաջորդած հինգերորդ օրը: 7. Միջազգային մեխանիզմների հիման վրա ապահովել մարդասիրական օգնության տեղափոխումը, պահպանումը եւ բաժանումը կարիքավորներին: 8. Սահմանել սոցիալ-տնտեսական կապերի վերականգնման միջոցները, այդ թվում՝ սոցիալական փոխանցումները, ինչպիսիք են կենսաթոշակների տրամադրումը եւ այլ վճարումներ: Այդ նպատակով Ուկրաինան վերականգնելու է իր բանկային համակարգը հակամարտության գոտիներում, եւ, հնարավոր է, այդ փոխանցումները ապահովելու նպատակով ստեղծվեն միջազգային մեխանիզմներ: 9. Ուկրաինայի կառավարության վերահսկողության վերականգնումը ողջ պետական սահմանի՝ հակամարտության գոտին ներառող հատվածի նկատմամբ, որը պետք է սկսվի տեղական ընտրությունների առաջին օրը եւ ավարտվի համապարփակ քաղաքական կարգավորումից (Ուկրաինայի օրենքների հիման վրա տեղական ընտրությունների անցկացում եւ սահմանադրական բարեփոխումներ) հետո՝ մինչեւ 2015 թվականի վերջը՝ պայմանով, որ պետք է իրագործվի 11-րդ կետը՝ Եռակողմ շփման խմբի շրջանակներում Դոնեցկի եւ Լուգանսկի առանձին շրջանների ներկայացուցիչների հետ խորհրդակցելու ու համաձայնեցնելու ճանապարհով: 10. ԵԱՀԿ վերահսկողության ներքո բոլոր օտարերկրյա ստորաբաժանումների, սպառազինության եւ վարձկանների դուրսբերում: Բոլոր անօրինական խմբերի զինաթափում: 11. Ուկրաինայում սահմանադրական բարեփոխումների անցկացում, առ այն, որ մինչեւ 2015 թվականի վերջ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը, որում որպես առանցքային կետ ընդգրկվի ապակենտրոնացումը (հաշվի առնելով Դոնեցկի եւ Լուգանսկի առանձին շրջանների առանձնահատկությունները եւ այդ շրջանների ներկայացուցիչների հետ համաձայնեցնելով), ինչպես նաեւ մինչեւ 2015 թվականի վերջ Դոնեցկի եւ Լուգանսկի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի մասին մշտական օրենքի ընդունում: Այն նախատեսում է նաեւ լեզվական ինքնորոշման իրավունք: 12. «Դոնեցկի եւ Լուգանսկի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման ժամանակավոր կարգի մասդին» օրենքի հիման վրա տեղական ընտրությունների առնչվող հարցերը  Եռակողմ շփման խմբի շրջանակներում քննարկվելու եւ համաձայնեցվելու են Դոնեցկի եւ Լուգանսկի ներկայացուցիչների հետ: Ընտրությունները անցկացվելու են ԵԱՀԿ համապատասխան չափանիշների հիման վրա եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտարկմամբ: 13. Ակտիվացնել Եռակողմ շփման խմբի գործունեությունը, այդ թվում՝ Մինսկի համաձայնագրերի կատարման նպատակով աշխատանքային խմբերի ստեղծման միջոցով: Դրանք արտացոլելու են Եռակողմ շփման խումբը:
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe