Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Պաբլո Օսվալդոն վարձավճարով տեղափոխվել է «Բոկա Խունիորս»՝ արգենտինական ակումբի հետ կնքելով 5 ամսվա պայմանագիր:
29-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է անգլիական «Սաութհեմփթոնում», որտեղից վարձավճարով տեղափոխվել է Միլանի «Ինտեր»: Օսվալդոն «Ինտերից» հեռացել է գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Օսվալդոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 խաղի եւ խփել 7 գոլ: