Yerevan, 04.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գագիկ Ծառուկյան. «Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը»

Politics
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը Հարգելի՛ գործընկերներ Այստեղ են ԲՀԿ խմբակցության անդամները, քաղխորհրդի անդամները, տարածքային կառույցների պատասխանատուները: Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ես այսօր  հանդիպելու եմ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Մենք քննարկելու ենք միասնական քայլերի ամբողջական փաթեթը։ Երեկ ուշ երեկոյան ինձ մոտ են եղել բազմաթիվ գործիչներ, Համաժողովրդական շարժմանը միացած խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ղեկավարներ, ազատամարտիկներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, որոնք սպասում են մեր որոշումներին: Եվ ամենակարևորը՝ ժողովուրդն է սպասում մեր խոսքին ու մեր քայլերին։ Մինչև մեր բուն անելիքները ներկայացնելը, ես ուզում  եմ անդրադառնալ երեկ եթերը լցրած հայտնի մարդու ելույթին։ Հատուկ ուզում եմ ընդգծել, որ  իմ խոսքը ոչ թե ուղղված է նրան, այլ՝ ժողովրդին։ Սիրելի՛ ժողովուրդ Բոլորս շատ լավ գիտենք, թե ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը, Հայաստանի քաղաքացին և ով է այդ ամենի թիվ մեկ պատասխանատուն։ Վերջին տարիներին արված իմ բոլոր քայլերն ուղղված են եղել քաղաքական հարթության մեջ խնդիրները քննարկելուն և լուծումներ գտնելուն։ Ես միշտ հայտարարել եմ, որ դասական իմաստով քաղաքական գործիչ չեմ, բայց երբ, մեղմ ասած, վատ կառավարում է իրականացվում և Հայաստանը հետ շպրտվում, ապա բոլորս էլ պարտավոր ենք ոտքի կանգնել ու ամեն մեկս իր չափով ելքեր առաջարկել ու  գտնել։ Ելքը ես տեսել եմ քաղաքական փոփոխությունների մեջ։ Ես  քաղաքականություն եմ մտել բացառապես մեկ նպատակով` օգնել իմ երկրին ու իմ ժողովրդին դուրս գալ այս վիճակից: Ես ամեն ինչ արել եմ քաղաքական դաշտի զգալի մասի, բոլոր հիմնական քաղաքական ուժերի և գործիչների համախմբման համար: Ես սահմանել էի խաղի կանոն` չվիրավորել, անձնական թշնամանք չտարածել: Որովհետև մեր խնդիրը  վիրավորելն ու հարաբերությունները   անձնական թշնամանքի դաշտ տեղափոխելը  չէ, այլ երկրին ու ժողովրդին օգտակար լինելը: Հիմա ես ուզում եմ հատուկ շեշտել` երեկվանից հետո իմ մոտեցումը չի փոխվել: Մենք նախկինի պես հավատարիմ ենք մնալու կոռեկտ մեր գործելաոճին  և գտնվելու ենք բացառապես քաղաքական հարթությունում: Փողոցային բառապաշարն օգտագործելը մերը չէ։  Ոչ էլ հիստերիկ և էմոցիոնալ վարքագիծն է մերը։ Ես, ինչպես և դուք, ծանոթացել եմ այդ մարդու ելույթին: Պետության նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու ծրագրային ելույթ կոչվածում ես մեկ բառ անգամ չտեսա մեր պետության զարգացման ու ժողովրդի խնդիրների լուծման մասին մտահոգություն. Ոչ մի խոսք այն մասին՝ թե ինչու իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի տնտեսությունը խայտառակ անկում ապրեց, ներդրումները կտրուկ նվազեցին, աղքատությունն աճեց, իսկ դրան զուգահեռ զարգացան իր ու իր նեղ շրջապատի հայտարարագրված ու չհայտարարագրված բիզնեսները, թե ինչու է բիզնեսին տեռորի ենթարկելը պետական ծրագիր դարձել, թե ինչու է երկիրը քամվում սարսափելի չափերի հասնող արտագաղթից, թե ինչու է ֆինանսական անկայունություն ստեղծվել մեզ մոտ, թե ինչու են բանկերում գրավադրվել ամբողջական գյուղերը, մարդկանց տներն ու ողջ ունեցվածքը և ինչու են մարդիկ տոկոսների տակ մնացել, թե ինչու է Հայաստանի ու Ղարաբաղի սահմանում աճել լարվածությունն ու ամեն օր մենք լսում ենք նորանոր զոհերի մասին, թե ինչու են Թուրքիան ու Ադրբեջանն այնքան երես առել, որ արհամարհանքով են խոսում Հայաստանի մասին թե ինչու է ԵԽԽՎ–ում հարց հնչում կազինոներում տարված միլիոնավոր դոլարների մասին, թե ինչու Նաիրիտ գործարանի հաշվին  դուրս գրված հարյուր  միլիոնավոր դոլարները թալանվել ու փոշիացվել է, իսկ հազար յոթ հարյուր մարդ հայտնվել է փողոցում: Այդ մարդը չխոսեց անգամ այն ժամանակ, երբ Նազարբաևը նվաստացնում և ստորացնում  էր իրեն։ Նա չխոսեց, թե օգոստոսյան ռազմական լարվածության ժամանակ ինչո՞ւ Բադեն Բադենից այդպես էլ չվերադարձավ Հայաստան։ Նա լուռ էր, երբ մարդիկ խուճապի էին մատնվել դրամի սրընթաց արժեզրկման պատճառով։ Նա ոչ մի բառ չասեց, թե ինչու էր լռում, երբ Գյումրին և հայ ժողովուրդը սգում էին դաժան սպանության համար և ոտքի կանգնում: Իսկ հիմա ես կպատասխանեմ այն հարցադրումներին, որոնք անձնապես ինձ էին ուղղված. Անվտանգության խորհրդից ինձ իբր հեռացնելու մասին։ Ուզում եմ տեղեկացնել, որ ես փաստացի արդեն վեց ամիս է այդ կառույցում չեմ աշխատել, իսկ այդ կառույցից պաշտոնապես դուրս չեմ եկել միայն իր անձնական մարդկային խնդրանքով: Այսքանից հետո երեկ նման ձևով հարցը ներկայացնելը` դուք ինքներդ գնահատեք՝ թե ինչ է նշանակում: Պատգամավորական մանդատից ինձ զրկելու մասին: Ինձ համար կարևորը ՀՀ քաղաքացիների վստահությունն է, որն առկա է: Այնպես որ՝ ես ունեմ ամենակարևոր մանդատը: Շատերին է հետաքրքրում, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը գնաց իր զբաղեցրած պաշտոնին անհարիր անձնական վիրավորանքներ հասցնելու ճանապարհով: Ուզում եմ բացել բոլոր փակագծերը և լինել անկեղծ։ Ինձ առաջարկվել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ ես համաձայնեմ իր իշխանության վերարտադրությանը։ Այսինքն՝ աջակցեմ  փաստացի երրորդ ժամկետով և ցմահ կառավարելու իր ցանկության իրականացմանը՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Ես կտրականապես մերժեցի այս հակապետական մոտեցումը, քանզի Հայաստանի հետընթացն ապահոված մարդը չի կարող նման հավակնություններ ունենալ: Ահա իմ այս դիրքորոշումն էլ հանդիսացավ հիմնական պատճառը, որ նա խախտի քաղաքական և մարդկային հարաբերությունների  կանոնները:  Սա՛ է իրականությունը և ոչինչ ավելին: Փաստորեն, այդ մարդու ծրագրային ելույթն անձամբ ինձ էր վերաբերում, այսինքն՝ նրա ծրագիրն ինձ պատերազմ հայտարարելն ու ցմահ իշխելու խոչընդոտը վերացնելն է։ Դա՛ է նրա ծրագիրը։ Առաջ անցնելով ասեմ, որ ես ընդունում եմ մարտահրավերն ու գնալու եմ մինչև հաղթանակ։ Հաջորդը։ Երեկվա ելույթում ակնկարկվեց իբր չվճարված իմ հարկերի մասին։ Ասեմ, որ իր պաշտոնավարման բոլոր  տարիներին, ամիսներ շարունակ ստուգվել են իմ  և իմ մերձավորներին պատկանող բոլոր հիմնարկները: Ի տարբերություն իրեն, ես չստուգված լուրերի և մերկապարանոց հայտարարությունների փոխարեն բերեմ պաշտոնական թվեր և խոսեմ բոլորի աչքի առաջ տեղի ունեցածից: Իր կառավարման ժամանակահատվածում երկրի արտաքին պարտքը ավելացավ ավելի քան երեք միլիարդ դոլարով: Որտե՞ղ է այդ գումարը, պարո՛ն Սարգսյան։ Դոլար–դրամ խաղերի արդյունքում միլիոնավոր դոլարներ գողացվեցին ժողովրդից։ Ո՞ւր գնացին այդ գումարները: Ժողովուրդը այդ հարցերի պատասխանն է ուզում ստանալ ձեզանից: Թեև ձեր ասած չստուգված լուրերի համաձայն՝ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ուր են գնացել այդ փողերը: Ինչպես որ գիտի, թե ովքեր են բյուջեն տարիներով մսխում և «ատկատներով» զբաղվում։ Ո՞ւր են մեր թոշակառուների, ուսուցիչների, բժիշկների, գյուղացիների, զինվորականների, ոստիկանության և անվտանգությա ն ծառայության, ուսանողների, դասախոսների հասանելիք գումարները։ Ասեմ, որ ժողովուրդը հրաշալի գիտի: Պաշտոնապես հայտարարում եմ. իշխանափոխությունից հետո ժողովրդից գողացված միլիարդավոր դոլարները երկու-երեք հոգին պետք է վերադարձնեն բյուջե, որպեսզի կարողանանք ոտքի հանել Հայաստանը, ուժեղացնել Ղարաբաղը, ազատել մեր ժողովրդին տոկոսների լծից, մեր երեխաներին ու ծնողներին արժանապատիվ կյանք ապահովել: Ուրիշ լուծում չկա: Ինչ վերաբերում է իմ հասցեին հնչած անձնական վիրավորանքներին: Պատասխանեմ` ես չեմ իջնելու նման  ցածր մակարդակի։ Ինչ վերաբերում է քաղաքական զավեշտին, ապա հայ ժողովուրդն իսկապես զավեշտ է համարում այս իշխանության գոյությունը մինչև այսօր: Սա մեր բոլորիս ամոթն է և եկել է սխալները ուղղելու  ժամանակը։ Հիմա անելիքների մասին։ Երեկվանից ստեղծվել է մի վիճակ, որը պահանջում է հանգուցալուծում: Ես համոզված եմ, որ միակ հանգուցալուծումն  ամբողջական իշխանափոխությունն է` արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով: Սիրելի՛ ժողովուրդ Ես գիտեմ, որ սա է եղել  ձեր հիմնական պահանջը և ես երկար ժամանակ փորձել եմ անցնցում տարբերակով այդ պահանջի բավարարման ճանապարհը գտնել։ Բայց փաստորեն ցնցումների ճանապարհով գնում է իշխանությունը: Ինչ ասեմ, մեղքն իր վիզը։ Ի՞նչ ենք անելու մենք։ Շատ հստակ ու հաշվարկված քայլեր։ Սիրելի՛ ժողովուրդ Պատրաստվե՛ք պայքարի։ Երեք հազար մարդ է դուրս գալիս փողոց, սրանք ստիպված օրենք են փոխում: Ամբողջ ժողովուրդը դուրս գա, իշխանությունը կփոխվի: Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից։ Այս իշխանությունը  անհապաղ պետք է հեռացվի, և մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ և ամոթալի այս էջը։ Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից: Մեր խոսքը գործ է։ Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը։ Բոլորիս հաղթանակ եմ մաղթում։
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe