Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Մինսկի պայմանավորվածություններով հուսադրված՝ Եվրահանձնաժողովը կվերսկսի գազի վերաբերյալ եռակողմ (Ռուսաստան, Ուկրաինա, ԵՄ) բանակցությունները: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը:
Դրա նպատակն է «այնպես անել, որ 2015թ. ձմռանը մենք այլևս չբախվենք նույն խնդրին, որին բախվել ենք նախորդ տարիներին: Այդ բանակցություններն անմիջապես կվերսկսվեն»,- ասել է Յունկերը փետրվարի 13-ին Բրյուսելում ոչ պաշտոնական գագաթնաժողովի նիստից հետո:
«Եվրահանձնաժողովը նաև ստանձնել է Ռուսաստանի Դաշնության համար Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի տարբեր կետերի հետևանքների ուսումնասիրությունը»,- նշել է նա:
Յունկերը հերքել է ենթադրությունները, որ ԵՄ-ն փոփոխություններ կանի Ուկրաինայի հետասոցացման մասին համաձայնագրի տեքստում, ինչպես դրան ձգտում է Ռուսաստանը: «Բայց, իհարկե, մենք պետք է հաշվի առնենք Ասոցացման համաձայնագրի հետևանքները ռուսական տնտեսության համար, և այդ գնահատականի լույսի ներքո մենք անհրաժեշտ որոշումներ կընդունենք»,- ասել է նա: