«Մեծ յոթնյակի» երկրները պատրաստ են անհրաժեշտ միջոցառումներ ընդունել մինսկյան համաձայնությունները խախտողների դեմ, մասնավորապես, հրադադարի և ծանր զենքի դուրս բերման մասին կետերի: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն՝ հղում անելով G7-ի առաջնորդների համատեղ հայտարարությանը:
Պետությունների ղեկավարները կոչ են արել Ուկրաինայի հակամարտության կողմերին առաջիկա օրերին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել փետրվարի 15-ին սկսվող հրադադարը: Համատեղ հայտարարության մեջ նրանք անհանգստություն են հայտնել Դոնբասում ստեղծված իրավիճակի առնչությամբ: Մասնավորապես, խոսքը Դեբալցևո շրջանում մարտերի մասին է:
«Մեծ յոթնյակի» առաջնորդներն ընդգծել են, որ մինսկյան համաձայնություններն Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություն են տալիս: