Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսը» դիտարկում է իր առաջատար Պոլ Պոգբայի հնարավոր փոխարինող ֆուտբոլիստների տարբերակները,- հայտնում է Orer.am-ը:
Թուրինցիների գլխավոր նպատակն է համարվում Դորտմունդի «Բորուսիայի» թուրք կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը: 24-ամյա կիսապաշտպանը դեռևս չի երկարաձգել պայմանագիրը թիմի հետ, որն ավարտվում է 2016 թվականին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բորուսիան» մտադրված չէ սպասել մինչև ֆուտբոլիստի հետ պայմանագրի ավարտը, և եթե այն մինչև մրցաշրջանի ավարտը չերկարաձգվի, ապա նրանք թուրք ֆուտբոլիստին կհանեն տրանսֆերի:
Աշոտ Մնացականյան