Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը զրուցել է ֆուտբոլիստների հետ «Ատլետիկոյից» կրած խոշոր՝ 0:4 հաշվով պարտությունից հետո:
«Նախագահը զրուցեց ինձ և ֆուտբոլիստների հետ: Նշեց, որ անհանգստանում է, փորձեցինք լուծում գտնել: Սակայն Պերեսը նաև իր վստահությունը հայտնեց ֆուտբոլիստներին: Այդ խաղից հետո հիասթափություն է զգում ոչ միայն Ռոնալդուն, այլև բոլորս, սակայն սա շարժառիթ կլինի ֆուտբոլիստների համար»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն: