Yerevan, 16.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Միանշանակ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ՀՀԿ խաղի մեջ է». Ս. Սաֆարյան

Ներքաղաքական վերջին զարգացումներն ինչ-որ չափով շեղեցին հանրության որոշակի հատվածի ուշադրությունն այնպիսի կարեւոր հարցերից, ինչպիսիք են օրինակ՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը և Բերձորում տեղի ունեցած բախումները: Թե ինչո՞վ է պայմանավորված այսօրվա դրությամբ քաղաքական դաշտում առաջին եւ երկրորդ ուժ համարվողների նման հայտարարությունները, եւ արդյո՞ք սա հերթական ԲՀԿ-ՀՀԿ սիրախաղը չէ, Orer.am-ը ճշտեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանից: Նախեւառաջ՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի տեքստերին, պարոն Սաֆարյանը նշեց. «Պետք է ասեմ, որ երկուսի համար կազմված տեքստերն էլ շատ անհաջող են եղել: Հայտարարություններից հետո երկուսն էլ ավելի խոցելի են դարձել: Գիտեք` Սերժ Սարգսյանի ելույթում տողեր կային, որոնց հետ ուղղակի չես կարող չհամաձայնել. դրանցից է օրինակ՝ ԲՀԿ-ի ոչ քաղաքական լինելը եւ այլն: Սակայն այս ամենի հետ մեկտեղ կար շատ ցածր նշաձողի հայհոյախոսություն, մականունի օգտագործում, որը պատիվ չի բերում նախագահին: Իսկ Գագիկ Ծառուկյանի ելույթը կարդալուց պարզապես ծիծաղում ես ու հարց տալիս` մի՞թե նա այդ ամենը չի իմացել ու նա այս իշխանության մաս չի կազմել, ինչո՞ւ է այս մարդը հանկարծ զարմացած խոսում ու ինչ-որ հարցեր բարձրացնում այնպիսի խնդիրների շուրջ, որոնք դեռ տարիներ առաջ էին ի հայտ եկել: Նկատենք, որ երկուսի տեքստ գրողներն էլ մեծագույն վատություն են արել նրանց: Կարող եմ ասել՝ ակնհայտ է, որ նախկինում, ինչպես հիմա՝ կողմերից եւ ոչ մեկը սահմանները չէր անցել: Մենք տեսանք միմյանց հանդեպ սպառնալիքներ, որակումներ, իրարից ազատվելու եւ հարձակման անցնելու կոչեր եւ այլն»: Մեր այն հարցադրմանը, թե ի՞նչ են նշանակում կողմերի կոչերը եւ որտեղի՞ց են փչում քաղաքական այս քամիները, Ս. Սաֆարյանը, առաջ քաշելով մի քանի վարկած, ասաց. «Այս ամենը նշանակում է երկու բան, կամ այս ամբողջը շատ լավ կազմակերպված է, որովհետեւ ՀՀԿ-ԲՀԿ կոնֆլիկտները դիտել ենք բազմիցս՝ դեռ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, 2009 թվականին՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, 2012 թվականին՝ կրկին խորհրդարանական ձեւով, 2013 թվականին՝ Երեւանի ավագանու ընտրության ձեւով եւ հիմա: Այսինքն՝ մենք տեսել ենք այն, ինչ տեղի է ունեցել, սակայն այս ամենի կոնտեքստում կցանկանայի նշել, որ անցած բոլոր կոնֆլիկտների ժամանակ ուժերի առաջին դեմքերը նման կերպ չեն վարվել: Մի կողմ դնելով անձնական վիրավորանքները՝ պարզապես չմոռանանք, որ նման խոսքեր հնչում էին նաեւ Արթուր Բաղդասարյանի դեպքում, սակայն համագործակցությանը դա որեւէ ձեւով չկաշկանդեց: Կամ Սերժ Սարգսյանը գիտի, որ Գագիկ Ծառուկյանին խրամատ հրելով՝  ուղղակի արագացնում է նրա հարցերը լուծելու խնդիրը, ինչի հետ կապված շտապում է,  կամ էլ Գագիկ Ծառուկյանը, ով նախորդ տարիներին շատ զգուշավոր է եղել սահմանն անցնելու մեջ եւ իշխանության դեմ դուրս գալու հարցում, այժմ ստացել է երաշխիքներ, ակնհայտորեն՝ ոչ Հայաստանում: Ինչ-որ մեկն ասել է, որ կապահովագրի իր ռիսկերը, ակնհայտորեն դա չի կարող լինել Ռոբերտ Քոչարյանը, այլապես Գագիկ Ծառուկյանի պատասխանը այլ կերպ կլիներ: Գագիկ Ծառուկյանի բարձրացրած հարցերն այնպիսին էին, որոնք նրա մոտ կարող էին առաջանալ հինգ, յոթ, տաս տարի առաջ, բայց մենք գիտենք, որ այդ հարցերի համար նա երբեք ոտքի չի կանգնել: Այս ամենը լավ պատկերացնելով՝ կարող ենք ասել, որ այս ամենի հետեւում կամ ռուսներն են կանգնած, կամ էլ այս պահը վատագույն այն պահն է Գագիկ Ծառուկյանի համար, որի ընթացքում նա կարող է իր հարցերը լուծել կամ էլ ճիշտ հակառակը՝ նա գիտի, որ սա իր ամենաուժեղ պահն է, որի միջոցով նա կմտնի խաղի մեջ»: Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը եւ դրան հետեւող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցին՝ պարոն Սաֆարյանը նշեց, որ միանշանակ Ռոբերտ Քոչարյանն այս  խաղի մեջ է: Իսկ թե ի՞նչ կապ ունի այս բախումների հետ ժողովուրդը, իբր որի երկու ուժերը պատերազմ են սկսել, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահը նկատեց. «Հիմա փորձելու են ներկայացնել, թե ամեն ինչ հանուն ժողովրդի ու հանուն պետության է արվում, բայց մենք էլ լավ գիտենք, որ հանուն այդ ժողովրդի նրանք այնքան հնարավորություն ու առիթներ են ունեցել  իրար դեմ դուրս գալու եւ իրար հետ հարցեր լուծելու, որ ասելու չէ: Ի վերջո, եթե Սերժ Սարգսյանն ասում է, որ  վաղուց է գիտակցել, որ այս ամենը փքվում է իր դեմ, որ Ծառուկյանը հարկերից է խուսափում, որ նրա անվան հետ մի շարք հանցագործություններ են կապվում. հենց այս պարագայում է, որ հարց է առաջանում ինչո՞ւ նա այդ հարցերը չի լուծել տարիներ առաջ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, նորից կկրկնեմ՝ հանուն ժողովրդի ինչո՞ւ Ծառուկյանը ժամանակին այդ հարցերը չէր բարձրացնում: Այստեղ մեկ բան է ակնհայտ, որ սա պարզապես իշխանության համար կռիվ է, ու այս պարագայում ժողովուրդն այնքան խելացի պետք է լինի, որ արանքից դուրս գա ու երկու ուժերն իրար գզեն: Այս ամենը ժողովրդի խնդիրների հետ պարզապես կապ չունի: Եթե սա հանուն ժողովրդի է արվում, ապա նման քայլերի նրանք վաղուց դիմած կլինեին»: Սոսե Չանդոյան
''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market