Yerevan, 03.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչպես է Սվո Ռաֆն անչափահաս տարիքից «օրենքով գող» «կնքվել» և ավելին

Society
Shamshyan.com-ը գրում է. Խիստ կանոնակարգ հայրս ցանկանում էր, որ ես ականավոր լինեմ, կրթություն ստանամ, բայց ես ազատության էի ձգտում, բացարձակ ազատության, որպեսզի ոչ մեկը չհրամայի ինձ, որպեսզի ինձ հարգեն ու հզոր մարդկանց կողքին սովորում էի ապրելու բարդ գիտությունը: Մարդիկ չար են եւ չեն ցանկանում իրենց կողքին տեսնել ուժեղ մարդկանց, հետեւաբար, իմ նման հազարավոր մարդիկ կործանվել են: Ես իմ բնավորությամբ, իմ ցանկություններով կկործանվեի, «ոտքի տակ» կմնայի: Ուստի ստիպված էի ինձ համար «զրահ կարել»՝ այս չար աշխարհում դիմակայելու համար: Բայց բավական է. ես, որ երբեք ձեռք չեմ բարձրացրել Աստծո ամենամեծ շնորհի՝ կյանքի վրա, ինձ ջարդել ու ավերել եք: Ես ինձ ասպետ չեմ համարում, չէ՛, բայց ուզում էի, որ այս անկատար ու թերի աշխարհում հավասարակշռություն ստեղծեի: Սակայն, ի վերջո, դուք արդարն ու բարին դուրս եկաք, իսկ ես՝ հանցագործը: Ոչինչ, ժամանակը կուղղի ամեն ինչ: Գուցե ես չլինեմ, բայց ժամանակն ամեն մեկին իր ճիշտ տեղում կնստեցնի… Սրանք մահվանից առաջ մեր հայրենակից, ԽՍՀՄ «օրենքով գողերի» կնքահոր՝ Սվո Ռաֆի խոսքերն են: Փետրվարի 10-ին նա դարձավ 85 տարեկան: Նա դեռեւս անչափահաս տարիքում է «օրենքով գող» կնքվել, սակայն այդ ամենով հանդերձ՝ իր ամբողջ կյանքի ընթացքում ո՛չ մարդ է սպանել, ո՛չ էլ սպանելու հրաման տվել: Իր ապրած 63 տարիների ընթացքում 34-ն անցկացրել է բանտում: Դատապատվել է 15 անգամ եւ միշտ նստել է «զանգից զանգ», այսինքն՝ երբեք ժամանակից շուտ դուրս չի եկել: SHAMSHYAN.com-ը արդեն անդրադարձել է նրա կյանքի պատմությանը: Որոշակի կրճատումներով ստորեւ ներկայացնում ենք լեգենդ դարձած մեր հայրենակցի կյանքի ամենահետաքրքիր մանրամասները: Ուղղիչ աշխատանքային գաղութներում Սվո Ռաֆը միշտ խախտել է ռեժիմը, հրաժարվել աշխատանքից, հարձակում է գործել պաշտոնական անձանց վրա, ինչպես նաեւ անհաջող փորձել արել կալանավայրից փախչելու: Նրա հետ հատկապես չեն սիրել գործ ունենալ քննիչները: Սվո Ռաֆն իր ամբողջ կյանքի ընթացքում երբեք ցուցմունք չի գրել, չի ստորագրել ոչ մի արձանագրություն, այսինքն՝ պահպանել է իրական «օրենքով գողի» վարվելաձեւը: Նրա կամային հատկանիշն էր հենց գլխավոր մեխը, որ դեռեւս անչապահաս տարիքում արժանացավ «օրենքով գողի» տիտղոսին: Սվո Ռաֆը չէր ծխում, չէր խմում, չէր հայհոյում, թմրանյութեր չէր օգտագործում: Եվ նույնիսկ շատ հաճախ կրկնում էր, որ ով «սրսկվում է», ուրեմն՝ «գող» չէ, քանի որ նույնիսկ հավատարիմ ընկերը դեղի ազդեցության կամ դրա բացակայության դեպքում կարող էր հեշտությամբ մատնել: Այդպես եղավ նաեւ իր դեպքում: Ի դեպ, Խորհրդային միության «օրենքով գողերը» ամբողջությամբ տարբերվում են ներկայիս «գողերից», քանի որ նրանք ավանդապահ էին եւ նվիրված իրենց օրենքներին: Այսինքն, եթե «գլխներին դրեցին թագը», ամեն ժամ, ամեն վայրկյան պետք է արժանի լինեն այդ կոչմանը: Սվո Ռաֆն այդ ավանդապահներից մեկն էր, ով ազատազրկվել է: Այժմ այն մասին, թե ինչպես է նա հետագայում դառնում ԽՍՀՄ գաղութների «նայողը» եւ մնում առանձնահատուկ կահավորված խցում: 1992-1993 թվականներին Ռուսաստանում վայրագ սպանությունների ժամանակաշրջան էր: Երկար ժամանակ Ռուսաստանի մայրաքաղաքում նման դաժան ժամանակաշրջան չի եղել: Սվո Ռաֆը, ով այդ ժամանակ գտնվում էր Լեֆորտովոյի մեկուսարանում, քննիչների վկայությամբ ասել է, որ այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ ինքը բանտարկված է: Նա նաեւ զգուշացրել է, որ հանցավոր աշխարհում հավասարակշռությունը խախտվել է եւ դա դեռ սկիզբն է: Ի դեպ, նա միշտ ձերբակալվել է գողության, փաստաթղթերի կեղծման համար: Սվո Ռաֆը հիմնականում զբաղվում էր հարկահավաքմամբ եւ զենքի առեւտրով: Գողական աշխարհում հրադադարը խախտվեց, երբ չեչենները, անարգելով սրբությունները, ցանկացան իշխանության գալ: Շուտով «Շրամ Գենան», ով ազգությամբ վրացի էր, բայց ղեկավարում էր չեչենական մաֆիան, Սվո Ռաֆի մտերիմների հետ տեղեկություն է ուղարկում, որ իրենք ցանկանում են ձեռքը գցել Ռուսաստանի շուկաների «հարկահավաքումը», որը պատկանում էր Սվո Ռաֆին: Ի դեպ, ժամանակին Սվո Ռաֆը շատ էր օգնել նրանց, թույլ չէր տվել, որ կոտրեին կամ տապալեին: Սա իսկական «օրենքով գողերի» համար բացարձակ երեսպաշտություն էր, որը երբեք չէր ներվում: Սվո Ռաֆը սպանության չի համաձայնել, քանի որ դրան չէր դիմել եւ սկզբունքնորեն չէր դիմի, սակայն քաջ գիտակցել է, որ իրենց լուրջ պայքար է սպասվում, որովհետեւ գործ ունի երեսպաշտների մի խմբի հետ, որը աղ ու հացը չի հարգում, ինչը Սվո Ռաֆի համար սրբություն էր համարվում: Ռաֆայել Բաղդասարյանն այդ գործը թողել է Մոսկվայի իշխանություններին, քանի որ չեչեններն առաջին հերթին նրանց հակառակորդներն էին, հատկապես այն դեպքում, երբ իրենց ընկեր «Յապոնչիկն» արդեն ԱՄՆ-ում էր եւ ոչնչով չէր կարող օգնել: Սվո Ռաֆը չի սխալվել, եւ նրա սցենարը դրական արդյունք է տվել: Նրան վերջին անգամ ձերբակալել են 1992 թվականի դեկտեմբերի 23-ին՝ «Մինսկ» հյուրանոցի 621 համարում: Ձերբակալվել է Ռուսական հատուկ ծառայության կողմից եւ կալանքի տակ առնվել Ռուսաստանի Ազգային Անվտանգության ծառայության «Լեֆորտովո» բանտում: Սվո Ռաֆի ձերբակալման ժամանակ առգրավվում է հազվագույտ «Այգամ» ատրճանակ-գնդացիրը, որը գտնվում է ամերիկյան հատուկ ծառայության զինանոցում: Զենքը կրակելիս միայն մի փոքր թխկոցի ձայն է գալիս: Ավելին, զենքի այդ տեսակի վրա ոչ մի մատնահետք չի մնում: 1993 թվականին Սվո Ռաֆին «Աշոտ Բալյան» անվան տակ բերում են թիվ 20 հիվանդանոց, ուր պատահական մարկանց չեն տանում: Նա, գիտակցության գալով, հազիվ շշնջում է, որ ծիրանի հյութ է ուզում: Նրա երիկամներն արդեն արյունահոսում էին: Ինչպես հետագայում հիշել է նրան խնամող քույրը, Սվո Ռաֆը սկսել էր մենախոսել: Չնայած Ռաֆայել Բաղդասարյանը չխոսկան էր, բայց հիվանդանոցում եղած այդ կարճ ժամանակահատվածում նա բուժքրոջ հետ խոսելով պատմել է իր ամբողջ կյանքը եւ փորձել վերլուծել այն: «Բռնություն, բռնություն, ամենուր բռնություն է: Ամեն մեկը ցանկանում է ապացուցել իր հզորությունը: Սակայն պետք է մտածել, որ ամեն մի բռնության դեմ մի նոր բռնություն կարող է կանգնել»,- մենախոսել է Ռաֆայել Բաղդասարյանը: Այնուհետեւ շարունակել, որ չնայած աղքատությանը, պատերազմական եւ հետպատերազմական տարիներին, Երեւանը հայտնի է եղել իր մարդկանցով, հզոր կամքի տեր մարդկանցով: «Խիստ կանոնակարգ հայրս ցանկանում էր, որ ես ականավոր լինեմ, կրթություն ստանամ: Բայց ես ազատության էի ձգտում, բացարձակ ազատության, որպեսզի ոչ մեկը չհրամայի ինձ, որպեսզի ինձ հարգեն, ես հզոր մարդկանց կողքին սովորում էի ապրելու բարդ գիտությունը: Մարդիկ չար են եւ չեն ցանկանում իրենց կողքին տեսնել ուժեղ մարդկանց, հետեւաբար, իմ նման հազարավոր մարդիկ կործանվել են: Ես իմ բնավորությամբ, իմ ցանկություններով կկործանվեի, «ոտքի տակ» կմնայի: Ուստի ստիպված էի ինձ համար «զրահ կարել»՝ այս չար աշխարհում դիմակայելու համար: Բայց բավական է. ես, որ երբեք ձեռք չեմ բարձրացրել Աստծո ամենամեծ շնորհի՝ կյանքի վրա, ինձ ջարդել ու ավերել եք: Ես ինձ ասպետ չեմ համարում, չէ՛, բայց ուզում էի, որ այս անկատար ու թերի աշխարհում հավասարակշռություն ստեղծեի: Սակայն, ի վերջո, դուք արդարն ու բարին դուրս եկաք, իսկ ես՝ հանցագործը: Ոչինչ, ժամանակը կուղղի ամեն ինչ: Գուցե ես չլինեմ, բայց ժամանակն ամեն մեկին իր ճիշտ տեղում կնստեցնի»,- ավելացրել է գողերի կնքահայրը եւ բուժքրոջից մահվանից առաջ ծիրանի հյութ խնդրել: Այդուհանդերձ, Սվո Ռաֆը չի ցանկացել, որ որեւէ մեկն իր ճանապարհն ընտրի: Հաջորդ օրը հայտարարում են նրա մահվան մասին եւ նոր միայն թույլ տալիս, որպեսզի նրա այցելեն եւ տեղափոխեն: Հարկ է նկատել, որ Սվո Ռաֆի ընկերները միլիոնավոր դոլարներ էին շրջանառության մեջ դրել նրան բանտից ազատելու համար, սակայն իրավապահները Սվո Ռաֆին ցանկացած գումարից բարձր էին գնահատում: Ավելին, նրանք գողերի կնքահոր մահից հետո հայտարարեցին, թե նա մահացել է իր բնական մահով, սակայն դատաբժշկական փորձաքննությունը հակառակն է ապացուցել: «Յապոնչիկը» իմանալով այդ մասին, ասել է. «Ես կորցրեցի եղբորս»: Սվո Ռաֆին հրաժեշտ տալու համար 1993 թվականի հունիսի 26-ին 8 ինքնաթիռներով Երեւան ժամանեցին մի խումբ հայտնի դեմքեր, ովքեր իրենց երկրների քրեական ոստիկանության արխիվներում գրանցված էին որպես «օրենքով գողեր»: ՀՀ մայրաքաղաք էին եկել էին Մոսկվայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, մի խոսքով՝ Եվրոպական բոլոր երկրներից: Եկել էին նույնիսկ Ադրբեջանից, ովքեր իրենց հետ բերել էին հսկայական քանակությամբ մազութ, ինչի արդյունքում Երեւանը 3 օր շարունակ Սվո Ռաֆի պատվին չհոսանքազրկվեց: Դադարեցված է եղել մայրաքաղաքի երթեւեկությունը, իսկ երբ հանգուցյալին դուրս են բերել փողոց, տասնյակ աղավնիներ են բաց թողնվել երկինք: Սվո Ռաֆն այն բացառիկներից էր, որ դեռ մահվանից առաջ էր լեգենդ դարձել: Հուղարկավորությունը կատարում է Սուրբ Գայանե եկեղացու քահանա Տեր Գուրգենը, ով իր խոսքում ընդգծել է. «Երեւի դուք դեռ չեք գիտակցում, թե ինչ անձնավորության ենք հուղարկավորում, նա մեր պատմության առասպելն էր: Նման մարդիկ ծնվում են 100 տարին մեկ անգամ: Նա շատ բան է արել հայ Առաքելական եկեղեցու համար: Նրա մասին խոսելու են այնպես, ինչպես այսօր խոսում են Անդրանիկի ու Նժդեհի մասին»: Շատ հետաքրքիր է եղել նաեւ Սվո Ռաֆի ծանոթությունը քահանայի հետ: «Մի անգամ ինձ հրավիրեցին ինչ-որ ճաշկերույթում սեղան օրհնելու եւ ասացին, որ սեղանակիցները «գողեր» են, իսկ սեղանի գլխին «օրենքով գող» Սվո Ռաֆն է: Ի՞նչ անեի, ի՞նչ ասեի, եթե նրանց մասին վատ խոսեի, ասեի, որ գող են, գիշերով ինձ կվերացնեին այս անցավոր աշխարհից: Երկար մտածելուց հետո մոտեցա եւ ասացի. «Հարգելի գողեր, խնդրում եմ՝ նայեք դուրս: Հարցրեցի՝ տեսնու՞մ են, թե ինչպես են ծառի տերեւները շարժվում, ասացին, որ հա, ինչից հետո ավելացրեցի, որ Աստվածաշնչում գրված է, որ անգամ ծառի այս տերեւն առանց Աստծո հրամանի չի շարժվում: Աստված, եթե գտնի, որ դուք չպիտի լինեք, 1 գիշերվա մեջ ձեզ կջնջի: Բայց ասացի, որ դուք հիմա կաք, ձեր ցավը տանեմ: Ես ո՞վ եմ, որ Աստծո գործերին խառնվեմ»,-պատմել է Տեր Գուրգենը, որից հետո գողերը նրան շատ են սիրել: Ինչեւէ, Սվո Ռաֆի սպանությության գործը իրավական առումով կոծկվել է: Սակայն գողական աշխարհը վրեժխնդիր է եղել: Նրա մահվանից 2 ամիս անց շղթայական սպանություններ են եղան: Չեչեններից մոտավորապես 30 մարդ է սպանվել: Նշենք նաեւ, որ Սվո Ռաֆն ունեցել է շատ ընկերներ, որոնց հետ մանկությունից է կապը պահպանել: Նրանց թվում էր նաև Ջիվան Գսպարյանը, ում երաժշտությունը, ինչպես Սվո Ռաֆն է ասել, հոգին տակն ու վրա է անում: Միշա Քլանթարովին էլ խոստացել էր, որ նրա թոռան կնունքի քավորը պետք է դառնա: Իսկ Սվո Ռաֆի աջ ձեռքը եւ մշտական ուղեկիցը ադրբեջանցի Ֆիքրեթ Մահեռամովն էր: Լեգենդար «օրենքով գողը» ծնվել է Գետառի ափին, շախմատի տան հարեւանությամբ (նախկինում Ալավերդյան, այժմ՝ Հանրապետության փողոցում): Իսկ մինչ այդ նրա հայրը` Մկրտիչ Բաղդասարյանը, Արմավիրի շրջանի Գետաշեն գյուղից ընտանիքը տեղափոխել էր Երեւան: Աշխատասեր հայրը շատ խիստ է եղել եւ ցանկացել է երեխաներին տեսնել բարեխիղճ եւ ազնիվ աշխատանքում: Սվո Ռաֆը սովորել է Մաքսիմ Գորկու անվան դպրոցում: Նա դպրոց է հաճախել 8 տարեկանից: Հասակակիցների վկայությամբ նա ուսման նկատմամբ հետաքրքրություն չի ցուցաբերել եւ միջակ է սովորել, բայց միջավայրում տարբերվելու, մյուսներից զատվելու, կապեր հաստատելու առանձնակի շնորհ է ունեցել: 6-րդ դասարանում նա թողնում է դպրոցը: Լինելով չափազանց հանդուգն, ոչնչից եւ ոչ մեկից չվախենալով, այնուամենայնիվ, նա մարդկանց չէր նեղացնում: Նա հոր կշտամբանքներին հակառակ ցանկացել է դառնալ կայացած անձնավորություն, ում կհարգեր ամբողջ աշխարհը, եւ այդպես էլ եղավ: 15 տարեկանում նա փախչելով տնից՝ հաստատվում է Մոսկվայում, որտեղ սկսում է իր հասակակիցների հետ փախչել Թուրքիա՝ «Վահանի բաղերը»: «Վահանի բաղերի» նայողը երեխաների էր հավաքում և ուղարկում գողության: Հայրը, իմանալով այդ մասին, Սվո Ռաֆին անձամբ հանձնում է միլիցիայի ձեռքը, որից հետո էլ սկսում է Ռաֆայելի ճանպարհը դեպի փորձություններ: Հանցագործ աշխարհում Սվո Ռաֆն առավել կարեւոր դեր է սկսել խաղալ 1988 թվականին՝ այն ժամանակվա «գողական» առաջնորդի եւ իր ընկերոջ՝ Վալերիա Կուչոլորիայի՝ «Պիսսոյի» մահից հետո: Այդ ժամանակից սկսած Սվո Ռաֆն ամենաբարդ հարցերն է լուծել, խմբավորումների վեճեր հարթել: Ունեցել է 3 անձնագիր, որպեսզի թաքցներ իր դատվածության փաստը: Բայց երբեք շքեղ բնակարան չի ունեցել: Նրա կենսագրությունը մաքուր էր. թանկարժեք մեքենաներ չի գնել, նրան Mercedes-ը տրամադրել էր «օբշչյակը»: «Օրենքով գողերից» քչերին են «անմահացրել», որոնք ունեցվածք չեն դիզել, և այդ բացառիկներից էր մեր հայրենակից Սվո Ռաֆը: Սակայն այդ հանգամանքը չի խանգարել, որ Արցախի ազատագրական պայքարի համար հսկայական ռազմական եւ պարենային օգնություն տրամադրեր Հայաստանին: Մոսկվայից իր ադրբեջանցի ընկերների օգնությամբ զինամթերքով և առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված ադրբեջանական բեռնատար մեքենաներ է փախցրել եւ ուղարկել Արցախ: Նա կազմակերպել է 1 հայկական եւ 2 ռուսական ջոկատներ, ովքեր այդկերպ էին փորձում Արցախյան պատերազմին օգնել: Սվո Ռաֆը երբեք չի սիրել խոսել այն մասին, որ պատերազմի դաշտ է մատակարարել մեծ թվով զինամթերք, հագուստ եւ սնունդ:   Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement