Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետության ղեկավարությունը անջատողականներին հրաման է տվել Երևանի ժամանակով ժամը 01:00-ից պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լուգանսկի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Գենադի Ցիպկալովին:
Ցիպկալովի հայտարարության մեջ ասված է, որ «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը պատրաստ է կատարել փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայում հրադադարի անցնելու հրաման է տվել նաև Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության ղեկավարությունը:
Հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախօրեին` Մինսկում բոլոր շահագրգիռ կողմերի տևական բանակցություններից հետո: Ըստ այդմ՝ հրադադարի ռեժիմը Ուկրաինայում ուժի մեջ է մտնում փետրվարի 15-ին: