Անգլիայի գավաթ.1/8 եզրափակիչ
18 փետրվար, Լոնդոն, «Սելհերսթ Պարկ»
«Կրիսթալ Պալաս» - «Լիվերպուլ» - 1:2 (1:0)
Գոլեր՝ Քեմպբել, 15 (1:0), Սթարիջ, 49 (1:1), Լալլանա, 58 (1:2)
«Կրիսթալ Պալասի» հետ արտագնա գավաթային հանդիպումը «Լիվերպուլի» համար հեշտ չդասավորվեց,- հայտնում է Orer.am-ը: Լոնդոնցիները կենացմահու պայքար մղեցին մերսիսայդցիների հետ, սակայն Ալան Պարդյուի սաներին չհաջողվեց իրենց համար դրական արդյունքի հասնել: Եվ դա այն դեպքում, երբ առաջին խաղակեսից հետո «արծիվները» հաշվի մեջ առաջ էին անցել Ֆրեյզեր Քեմպբելի գոլի շնորհիվ:
Այնուամենայնիվ, հյուրերին հաջողվեց բեկում մտցնել խաղի մեջ և ունեցած սեփական խաղային մեծ առավելությունը վերածել գոլերի: Սկզբում Դանիել Սթարիջը վերականգնեց հաշվի հավասարությունը, այնուհետև Ադամ Լալլանան կամային հաղթանակ պարգևեց Բրենդան Ռոջերսի թիմին:
Արդեն «Բիթլզների» հայրենիքը ներկայացնող թիմը ավելի բարձր տրամադրությամբ կսկսի նախապատրաստվել իր եվրոգավաթային արշավին. առաջիկա հինգշաբթի օրը «կարմիրները» սեփական հարկի տակ ՝ «Էնֆիլդ» մարզադաշտում, կընդունեն թուրքական «Բեշիքթաշին» :Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթը համարվում է ֆուտբոլի պատմության մեջ ամենահին մրցաշարը, և այս տարվա խաղարկությունից արդեն իսկ դուրս են մնացել այնպիսի ակումբներ, որոնք ԱՊԼ-ում պայքարում են ամենավերին հորիզոնականների համար, մասնավորապես՝ «Չելսին» և «Մանչեսթր Սիթին»:
Աշոտ Մնացականյան