«Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին պրիմիերայի 23-րդ տուրում կայացած «Լևանտեյի» հետ մրցավեճում դարձավ հեթ-տրիկի հեղինակ, հայտնում է Orer.am-ը:
Այսպիսով Արգենտինայի հավաքականի ավագը խփեց իր 348-րդ գոլը՝ 2008 թվականի հունիսից հետո «Բարսելոնայի» բոլոր մրցաշարերում անցկացրած 348 պաշտոնական հանդիպումներում (սկսած այն պահից, երբ թիմը գլխավորեց Պեպ Գվարդիոլան):
Նշենք, որ մինչ այդ Մեսսին անցկացրած 110 մրցավեճերում մրցակիցների դարպասը գրավել էր 42 անգամ:
Աշոտ Մնացականյան