Yerevan, 18.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երկգլխանի չարիք

Analysis
Վերջին երկու օրերին վերջապես հայրենական մամուլը վերջնականապես ազատվեց հերթական «ցնցող իրադարձությունները» պեղելու անշնորհակալ գործից և ձեռնամուխ եղավ հայ քաղաքական դաշտում սկիզբ առած «քաղաքական լարված պայքարի» լուսաբանմանը: ՀՀԿ և ԲՀԿ «առաջնորդները», մեկմեկու հերթ չտալով, սկսեցին հանդես գալ փոխադարձ մերկացումներով: Սակայն մենք, փոքր-ինչ հեռանալով զգացմունքային, նեղացկոտ և հիմնականում «շենքի բեսեդկայի» մակարդակի ելույթներից, փորձենք առավել սթափ նայել ներկայումս քաղաքական դաշտում ընթացող խմբագրումներին: Սերժ Սարգսյան և ՀՀԿ սույն քաղաքական գործիչը, որի գործունեության նեղ մասնագիտացումը մշտապես եղել են պալատական ինտրիգները, զանազան դավադրություններն ու ստվերային խաղերը, հանկարծ քաղաքական գործչին և քաղաքականությանը բացարձակապես ոչ հարիր բառապաշարով սկսում է հանդես գալ իր վաղեմի ու ամենահավատարիմ «դաշնակիցներից» մեկի դեմ` չխորշելով անգամ անձնական վիրավորանքներից: Հասկանալի է, որ «առաջնորդի» նման ելույթից հետո մանր կուսակցական-պետական չինովնիկները, պատեհապաշտներն ու պնակալեզները քարտ բլանշ են ստանում «զոհին» ծվատելու համար: Վերջիններիս մեկնաբանությունները, ձևակերպումներն ու «կարծիքները» սակայն ենթակա ու արժանի չեն ոչ միայն քննարկման, այլև, ընդհանրապես, ունկնդրելու: Փաստը մնում է միայն այն, որ Սերժ Սարգսյանը կարծես թե ցանկանում է հստակեցնել խաղի կանոները. այն է` «քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները» և այլն: Այս միտքը, բնականաբար, վերաբերում է ուղղակիորեն Գագիկ Ծառուկյանին, սակայն միևնույն ժամանակ բավականին հարաբերական է, քանի որ անհնար է հասկանալ, թե ով է որոշում անձի անհատ քաղաքական գործիչ լինել-չլինելը: Մյուս հստակեցումը վերաբերում է, այսպես ասած, «այլընտրանքային խաղերին». այս առումով Սարգսյանը կարծես թե յուրօրինակ սահմանագիծ տարավ քաղաքական դաշտում «յուրայինների» և այլոց միջև, ընդ որում, պետք է նշել, որ դեռևս խոսք չի գնում հստակ ընդդիմություն-իշխանություն տարանջատման մասին, քանի որ այս պատմության մեջ բավականին շատ են մութ էջերը, որոնց մասին` ստորև: Բովանդակային առումով Սերժ Սարգսյանի ելույթը առանձին վերլուծության թեմա է, ի դեպ, այս առումով պետք է նշել, որ անգամ Սարգսյանի բառապաշարի, մեղմ ասած, ոչ բարձր մակարդակն ամենևին կապ չունի նրա բովանդակային կողմի հետ: Անդրադառնանք «հակամարտության» մյուս կողմին: ԲՀԿ և յուր առաջնորդ Սույն կուսակցությունն` իր ղեկավարով հանդերձ, ստեղծման օրվանից ի վեր եղել է իշխանական պրոյեկտ: Իր գոյության ամբողջ ընթացքում ԲՀԿ-ն կամ եղել է ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր, կամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ արջի ծառայություն է մատուցել հայաստանյան հանրությանն ու ընդդիմությանը՝ փոշիացնելով կամ յուրացնելով ընդդիմադիր տրամադրությունները: 2008-ի մարտի 1-ի սպանդին Ծառուկյանի «մարդիկ» իրենց դերակատարությունն ունեցան, ընդ որում, այդ դերակատարության հստակ չափը մինչ օրս պարզ չէ, համենայն դեպս, իրավական առումով: Իսկ այն փաստը, որ Մարտի մեկին «ծեծողներն ու սպանողները» և «ծեծվողներն ու սպանվածները» ներկայումս «դաշնակիցներ» են, վկայում է ընդամենը ՀՀ քաղաքական դաշտում տիրող բարքերի մասին: Ի՞նչ է լինելու Վերոնշյալից զատ հարկ է նշել, որ ներկայումս մենք ունենք մի նոր իրավիճակ, որի մակերեսում թվում է, թե բոլորը բաց են խաղում: Քաղաքական է այս նոր իրավիճակը, թե ոչ` դժվար է ասել: Մեկ բան սակայն հստակ է` և՛ ԲՀԿ, և՛ ՀՀԿ «առաջնորդները» կարծես թե սկսում են մերկացնել միմյանց, որի տրամաբանական արդյունքում վերջիններս իրենց վարչակազմերի ու արբանյակների հետ ձեռք-ձեռքի տված պետք է գնան «ուղղիչ աշխատանքային գաղութ», սակայն չենք կարծում, որ բանը դրան կհասնի, քանի որ չնայած` Ծառուկյանն ու Սարգսյանը միմյանց անվանեցին չարիք, սակայն իրականում նրանք իրենց կուսակցություններով իրական չարիքի երկու գլուխներն են, իսկ վիշապի մի գլուխը մյուսին չի հոշոտում: Հ.Գ. Ներկայիս իրավիճակում ՀՀ այն քաղաքացիները, որոնց համար հավասարապես հակակրելի են երկու գործիչներն էլ` իրենց կուսակցություններով հանդերձ, կարծում եմ` պետք է առավելագույն հեռավորություն և գուցե նաև լռություն պահպանեն ընթացող լպրծուն ու ծառայամիտ դեբատների նկատմամբ: Աղասի Մարգարյան Orer.am, վերլուծաբան
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends