Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը փետրվարի 16-ին ժամանել է Բաքու:Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
Այցի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) հանդիպումներ և բանակցություններ կիրականացնեն Ադրբեջանի ղեկավարության հետ:
Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում` հայտնելով, որ միջնորդները լուրջ բանակցություններ են ակնկալում Ադրբեջանում, որոնք ուղղված կլինեն ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: «Բոլորը կարող են օգուտ քաղել»,-գրել է Ուորլիքը: «Բոլորը կարող են օգուտ քաղել դրանից»,- նշել է Ուորլիքը:
Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 17-ին կժամանեն Երևան, իսկ այստեղից էլ կգնան Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: