Լուրեր.com-ի տրամադրության տակ է հայտնվել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի դիմումի պատճենը ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին:
Դիմումում ասված է.
«Մեծարգո ԱԺ նախագահ,
հայտնում եմ Ձեզ, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեմ համարում մասնակցել Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից տարվող ներքաղաքական լարման գործընացներին, որը չի բխում մեր երկրի ազգային անվտանգության շահերից;
Ելնելով վերոնշյալից որոշում եմ կայացրել դադարեցնել իմ անդամակցություն ԲՀԿ խմբակցության հետ և այսուհետ ԱԺ-ում կշարունակեմ իմ գործնեությունը որպես անկուսակցական պատգամավոր»: