Orer.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում Մեսսիի ևս մեկ նվաճում:
Արգենտինացին գերազանցեց Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգույին:
Երեկ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Լևանտեի» հետ մրցապայքարում կատալոնացիները տարան 5-0 խոշոր հաշվով հաղթանակ: Մեսսին դարձավ հեթ-տրիկի և գոլային փոխանցման հեղինակ, որը նրա համար 106-րդն էր: Այս ցուցանիշով նա առաջ անցավ Լուիշ Ֆիգուից (105 փոխանցում) և դարձավ Պրիմիերայի լավագույն գոլային ասիստենտը:
Ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայում Մեսսին դարձել է 26 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:
Աշոտ Մնացականյան