Իսպանական լիգան դիտարկում է «Բարսելոնայի» երկրպագուների պահվածքը, ովքեր Պրիմերայի՝ «Լևանտեի» դեմ հանդիպման ժամանակ (5:0) վիրավորական բացականչություններ էին վակարկել Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին, մասնավորապես՝ «Նա հարբեցող է, Ռոնալդուն հարբեցող է»։
Հանդիպման տեսուչը համապատասխան նշում է կատարել խաղի արձանագրության մեջ։ Լիգան կծանոթանա տեսագրությանը մինչև Բռնության դեմ պայքարի հանձնաժողովում գործ հարուցելը, գրում է «AS»-ը։
Ավելի վաղ Հանձնաժողովը հետաքննել էր «Բարսելոնայի» երկրպագուների վիրավորական պահվածքը «Էսպանյոլի» դեմ կատալոնական դերբիի ժամանակ։
Հիշեցնենք, որ «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո Ռոնալդուն չեղյալ չէր համարել իր 30-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթը։