Yerevan, 01.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սեյրան Սարոյանը՝ Ծառուկյանի հետ հանդիպման, ներքաղաքական սրացումների և ԵԿՄ մասին

Lurer.com-ի զրուցակիցն է ԵԿՄ վարչության անդամ, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը, ով անդրադարձել է վերջին օրերին մամուլում քննարկվող մի շարք հարցերի: -Պարո՛ն Սարոյան, դուք, վստահաբար, տեղյակ եք՝ ինչպես որոշվեց, թե Սպարապետ Վազգեն Սարգսյանի ողբերգական մահից հետո ո՞վ պետք է ղեկավարի ԵԿՄ-ն: -Այդ չարաբաստիկ ժամանակաշրջանը բոլորս հիշում ենք: Երկրում անկայուն վիճակ էր ստեղծվել: Վատ ժամանակաշրջան էինք ապրում՝ կորցնելով մեր Սպարապետին, մեր զինակից ընկերոջը։ Եվ ահավոր ծանր էր ազգի վիճակը, բոլորիս վիճակը, բանակի վիճակը: Ամեն վայրկյան մտածում էինք, որ մեր մոտ սենց խառնա, ադրբեջանցին հեսա հարձակում կանի: Ե՛վ ներքաղաքական վիճակն էր շատ ծանր, ե՛ւ արտաքին: Հիմա չեմ ուզում ասել՝ մարդկանց հիշողությունն է կորել, երևի ուզում են իրենց դերը բարձրացնել, բայց սենց բաներով դեր չի բարձրացվում, որովհետև կա իրականություն: Երբ որ Սպարապետի թաղումից հետո ես ու Մանվել Գրիգորյանը գնացինք Սպարապետի տուն ծնողների մոտ (գրեթե ամեն երեկո գնում էինք), Գրետա մայրիկն իր սգի հետ միասին, նաև մտածում էր մեր պետականության, պետության մասին: Դուք պատկերացնում եք՝ կորցնելով այդպիսի որդի, այդպիսի մարդ (չնայած պարզ է, որ այդպիսի որդի բերած կինը ինքն էլ պետք է ուժեղ լիներ), մտածում էր պետության անվտանգության մասին, որովհետև Երկրապահն այդ ժամանակ անտեր էր մնացել: Մեր մտքով անգամ չէր էլ անցնում, բայց այդ կինը խելացի է ու պետականամետ, ու երբ ես ու Մանվելն իրենց տանն էինք ասեց. «Մանվե՛լ ջան, մի բան խնդրեմ, Վազգենի գործը պիտի շարունակվի»: Այն ժամանակ Մանվելը առաջին կորպուսի հրամանատարն էր, Գորիսում էր նստում ու չէինք էլ կարող պատկերացնել ոնց կարող է համատեղ Գորիսում ծառայի ու ղեկավարի մի ամբողջ Երկրապահ կամավորականների միություն: Բայց երկար խորհրդակցեցինք, մտածեցինք ու հասկացանք, որ Գրետա մայրիկը ճիշտ է՝ Մանվելի անձը, Մանվելի արած գործը, Մանվելի ապրածը Երկրապահի ստեղծման օրվանից: Հասկացանք, որ Մանվելը ճիշտ պահին ճիշտ տեղում է: Այո՛, Գրետա մայրիկից հետո քննարկվել է այդ հարցը և Երկրապահի բոլոր անդամները մեր հին տղերքը միահամուռ համաձայնվել են, որ Սպարապետի գործը պետք է շարունակի Մանվելը, որպեսզի Երկրապահը չքանդվի: Ամենակարևորն այդ պահին այն էր, որ կառույցը պետք է ղեկավարեր մի մարդ, ով խառնաշփոթ չէր մտցնի և անկայուն վիճակ չէր ստեղծի, որովհետև Երկրապահի բոլոր անդամները սրտանց էին ցավում Վազգենի մահը: Եվ եթե Մանվելը այդ պահին այդտեղ չլիներ, Երկրապահը հնարավոր է աներ այնպիսի բաներ, որ չպետք է արվեր: Ի պատիվ մեր ընկերոջը՝ Մանվելին՝ կարողացավ բոլորին հավաքել, որ հանկարծ ավելորդ բան թույլ չտայինք, որովհետև Երկրապահը պետության հիմնադիրներից մեկն է, Երկրապահը բանակի հիմնադիրներից մեկն է և պատասխանատու է պետության համար: Երկրապահն այսօր էլ է պատասխանատու պետության համար: Երկրապահն այն կառույցն է, որ միշտ պետականամետ է եղել ու այդպես էլ լինելու է, մենք ուրիշ ձև չենք կարող, Երկրապահն ուրիշ ձև մտածելու իրավունք էլ չունի: Մարդ իր տունն իր ձեռքով չի կարող քանդել: Ես գիտեմ ինչի մասին եք հետաքրքրվում, այսօր մեր ընկերները, Ծաղիկ Ռուբոն, որ ելույթ է ունեցել, խոսել է Մանվելի մասին, թե ինքն ու Սասունն են համոզել Մանվել Գրիգորյանին, որ գա դառնա երկրապահ: Ռուբո, ոնց կարող ես ասել, որ դու ես բերել Մանվելին, կամ որ Մանվելը շարքային երկրապահ էլ չի եղել, բա ով էր եդ Երկրապահում, որ Մանվելը երկրապահ չէր: Դուք Երևանում նստած, դուք էի՞ք էդ երկրապահները: Ոնց կարելի է նման բան ասել: Այսինքն ես երկրապահ չէի՞, որ Քելբաջարում էի, Մանվելը երկրապահ չէ՞ր, որ Հորադիզում էր, ի՞նչ է՝ երկրապահն էն մարդն էր, որ այդ ժամանակ Երկրապահի շենք էր մտնում, դուրս գալի՞ս: Մենք այն ժամանակ, ինչքան կռվող տղա կար, դարձանք երկրապահ, քաղաքականությունը թողեցինք՝ մեր գործը սահմաններ պահելն էր: Մենք այդ ժամանակ գիշեր-ցերեկ սահմաններում ե՛ւ կռվում էինք, ե՛ւ բանակաշինությամբ էինք զբաղվում: Չկար այդպիսի մի հարց, որ Երկրապահը քննարկեր առանց ինձ ու Մանվելի՝ Վազգեն Սարգսյանը Երկրապահում հարց լուծեր կամ ինչ-որ հարցի քննարկում գնար: Այո՛, մենք այդ ժամանակ վարչության անդամ չէինք, որովհետև մենք ավելի լուրջ գործով էինք զբաղվում, մեր գործն ավելի ծանր էր, իսկ այդ ժամանակ Վազգենն էր որոշում: Մանվելն էլ էդ վախտը Երկրապահի Էջմիածնի բաժանմունքի նախագահն էր։ Ու տենց մեկն էլ չկար վարչությունում այն ժամանակ, որ նրա խոսքը մեր խոսքից ազդեցիկ լիներ: Մենք կարող ենք նաև խոսել փաստերով ու հիշեցնենք, որ Երկրապահում միշտ էլ մենք առաջին դիրքերում ենք եղել: 1990-ին, երբ Մանվելը ռուսական ՕՄՕՆ-ին պլեն ընգավ, Ադրբեջանի հեռուստատեսությամբ են ցույց տվել նրա՝ երկրապահական անդամատոմսը՝ թիվ 13 համարի տոմսը։ Թուրքերն էլ գիտեն, որ Մանվելն առաջին երկրապահներից է եղել։ -Պատմեցիք, թե ինչպես դարձավ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, իսկ ինչպե՞ս ղեկավարեց, Սպարապետի ժառանգությունը պահպանվո՞ւմ է: -Ես մի անգամ առիթ ունեցել եմ ասելու ու էլի կասեմ: Ես միշտ զարմացած եմ Մանվելի եռանդի վրա, այնպես չի, որ ես իմ ընկերոջն եմ գովազդում, էդ ամենը բոլորիս աչքի դեմն է: Այդ մարդն աշխարհից էլ է կտրված, ամեն ինչից էլ, իր ուշք ու միտքը Երկրապահն է: Երկրապահն այսօր արդեն պետական կառույց է դարձել, Երկրապահն օրեցօր երիտասարդանում է, թարմանում է, երիտասարդ երկրապահ ունենք, պատանի երկրապահ ունենք: Վազգենն այն ժամանակ տենց միտք է ունեցել, չհասցրեց, ոչ էլ քայլ էր արել, որ սենց բան ունենայինք, բայց այսօր Մանվել Գրիգորյանի շնորհիվ տեսնում ենք Երկրապահն ինչ կառույց է դարձել: Իրար հետևից խոսելով, փնովելով չի, մարդիկ տեսնում են չէ՞ Երկրապահն ինչ ակտիվ է՝ բռնած դպրոցներից, որտեղ արդեն երկրապահ ենք մեծացնում երեխաներին: Սրանից մեծ գործ ի՞նչ պիտի անի Մանվելը, սրանից առավել էլ ինչ պիտի անի: -Իսկ ներքաղաքական դաշտում այս թեժացումները անդրադառնո՞ւմ են արդյոք սահմանի վրա, սահմանին կանգնած զինվորի վրա, թուրքերի մտադրությունների ու գործողությունների վրա: -Իհարկե անդրադառնում է, ոնց կարող է չանդրադառնալ, եթե մենք մեզ խաբենք, ասենք մենք ստեղ իրար ենք ուտում, ներքաղաքական վիճակը սրացած է ահավոր, ոնց կարող է չազդել: 1989 թվականից աշխարհը գիտի, որ Մանվելը Ղարաբաղում է եղել: 1989 թվականից մենք ամենաառաջին ջոկատներն ենք եղել, որ զինված գնացել ենք Ղարաբաղ: Ու Ռուբոն ասում է, որ գիտես ինչ 1992թ. դու նոր ի հայտ եկար, ախր այդպես ո՞նց կարելի է: -Ընդհանրապես կարելի՞ է կասկածել Մանվել Գրիգորյանի մարտական ուղուն: -Լավ մենք ասենք, բա ղարաբաղցիները: Թող հիշեն, թե որ թվից է Մանվելի անունը թնդում Ղարաբաղում: -Ինչպե՞ս եք վերաբերվում փաստին, որ ազատամարտիկների տարբեր կազմակերպություններ են ստեղծվում, ՀՀԿ նիստում գեներալն ասաց, որ նմանատիպ կազմակերպություններից մեկն էլ կանխվել է ձեր մասնակցությամբ, ձեր միջոցով: -Ասեմ, որ նույն էս տղերքը, ասենք՝ Ծաղիկ Ռուբոն, Ռուստամը, Մելքոնյան Գագոն, տղերք, որոնք երկրապահից ինչ որ բանով նեղացել են, որ միմյանց հետ համագործակցելը չի ստացվել, իմացանք, որ սենց բան է եղել: Մանվելն այդ ժամանակ Փարիզում էր, զանգեց ինձ ասեց, որ սենց բան են ուզում անել, պետք չի պառակտվել, մենք մեկ է հաշտվելու ենք, գալու է ամեն ինչ ընկնի իր տեղը ու իմացանք, որ Ծառուկյանն է հովանավորում, որպեսզի ստեղծվի այդ կազմակերպությունը: Ես փորձեցի կապվել Ծառուկյանի հետ, հանդիպեցինք, խոսեցինք ու Գագոն ինձ հասկացավ, որ պետք չի պառակտում գցել, ասեցի փակի այդ թեման, պատերազմը դիմացներս է, թող չլինի պառակտում: Այդ մարդն առանց որևէ բան ասելու, ասաց ես Զորավարին շատ հարգում եմ, ու եթե մտածում եք, որ ես եմ խանգարում ձեզ միասին լինեք, իմացեք, որ ես չկամ այս գործում, վերցրեք սա ձեզ կնիքը, սա էլ որոշումը: Ես զանգեցի Մանվելին ասեցի, որ համաձայնության ենք եկել, ամեն ինչ կարգին է: Ու սպասեցի՝ Մանվելը բուժման էր գնացել վերջացներ գար: Բայց կարծես ժամանակի մեջ չկարողացանք տեղավորվել, որ մեր հին տղերքով նորից հավաքվենք խոսենք, հասկանանք ինչը որից հետո է, ով ումից է նեղացել, ինչու է նեղացել: Պետք է լիներ նման մի հանդիպում, բայց չհասցրեցինք: Ինչ-որ մարդիկ կային մեջտեղում, որ չցանկացան այդպես լիներ: Մի օրինակ բերեմ, տղան, որ հոր տանից դուրս է գալիս, ասենք մի քանի եղբայր են, մեկ է տղան հոր տանը չի փնովում, եթե անգամ ընտանիքի անդամները մի բան են ասում, ասում է գիտես հորս տան մասին չխոսես: Ես էսպիսին գիտեմ մեր ազգին: Երկրապահը ոչ մեկի սեփականությունը չի: Երկրապահը մեր բոլորիս հայրական տունն է: Ու երբ մարդն իր հայրական տանից նեղանա ու հայրական տան հասցեին ցեխ շպրտի, դա արդեն ճիշտ չի: Մենք սերունդներին ինչ պիտի սովորեցնենք, ինչքան էլ բարձրաձայնենք, որ մենք պատերազմ հաղթեցինք, մեր պատերազմում լավ մարդիկ տվեցինք, ի՞նչ է՝ պետք է մեռնենք ու մենակ մեռած մարդկա՞նց գովենք: Այսինքն, որ մենք սաղ ենք մնացել, մենք մեղավորություն ունե՞նք: Ձեզ էլ եմ խնդրում էլի՝ մամուլի ներկայացուցիչներին՝ կրակի վրա բենզին մի՛ լցրեք։ Հաշտություն քարոզեք, ոչ թե փորձեք սրել իրավիճակը։ -Ընդհանրապես ազգի միասնությունն ի՞նչ կարևորություն ունի: Ներքաղաքական դաշտում միասնության կարիք կա՞: -Ինչի՞ մասին է խոսքը: Դիմացը Ցեղասպանության 100-ամյակն է: 100 տարի առաջ նույն այս ժամանակ կոտորել են այս ժողովրդին, 100 տարվա պատմությունը էլի մեզ դաս չեղավ: Այս տարի, որ ամբողջ աշխարհը պետք է մեր հետ սգա, բա սա անելո՞ւ բան է: Այս ազգը սիրող մարդիկ չեն սրի իրավիճակը: Էսպես ո՞նց կարելի է, տանը մեծ ու փոքր պիտի լինի՞, թե՞ չէ: Կարգ ու կանոն պիտի լինի՞, թե՞ չէ: -Ի դեպ, ի՞նչ կասեք Արցախյան ազատամարտին ՀՀ նախագահի մասնակցության վերաբերյալ, որովհետև դա էլ է քննարկվում: -Ի՞նչ ասեմ, պատմություն կա, ես ինձանից չեմ հնարելու, ով չի իմանում, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի պաշտպանության նախարարն էր, հետո եկավ ՀՀ ՊՆ, ամբողջ պատերազմն այդ մարդն անցել է, հաղթանակի ժամանակ ինքն է եղել Պաշտպանության նախարարը, ես հիմա ինչ նոր բան կարող եմ ասել Նախագահի մասին, կամ ով կարող է կասկածել դրանում: Կասկածողներն ուրեմն Հայաստանում չեն եղել, պատերազմի մասին էլ չգիտեն: Պատերազմի ժամանակ ռազմի դաշտում եղած մարդը ոնց կարող է կասկածի տակ դնել: -Այսինքն, երբ ԵԿՄ վարչության նախագահը պաշտպանում էր ՀՀ նախագահին, դա բնակա՞ն պահվածք էր, շատերը քննադատում էին Երկրապահի նման պահվածքը: -Երկրապահը միշտ պետության և իր նախագահի կողքին է: Միշտ էլ կրիտիկական պահին Երկրապահը կանգնելու է իր երկրի նախագահի կողքին: Դա նշանակում է երկրի անվտանգություն: ԵԿՄ վարչության նախագահն իրավունք էլ չունի, որ չկանգնի իր նախագահի կողքին: Երկրապահը իրավունք էլ չունի չկանգնելու պետության ղեկավարի կողքին:
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments