Yerevan, 01.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ես բազմիցս եմ գնացել այն մտքով, որ էլ հետ չեմ գալու, բայց հասկացել եմ… Անի Երանյան

Newmag.am-ը գրում է. Նա ճիշտ ժամանակին վերցնում է հեռախոսը, գործնական է ու անգամ պատրաստակամ հենց հարցազրույցի համար հանդիպել, անմիջական զրուցել սուրճի սեղանի շուրջը: Նա անգամ ֆիքսում է բջջայինիդ համարն ու հետ զանգում և հստակ պայմանավորվում նույն օրն ու նույն ժամին և առանց ուշացման, դեռ մի բան էլ շուտ գալիս հարցազրույցի: Ես չեմ կոտրվելու երբեք… Հիմա… Եկա հարցազրույցի տանից, վայելում էի հանգստյանս օրը, իսկ իմ ամեն մի ազատ րոպեն աշխատում եմ նվիրել մայրիկիս. ես գժվում եմ նրա համար: Ընտանիքից խոսեցիք. այն մի վայր է, որտեղ… Անի Երանյանն իրեն զգում է ապահով, լիարժեք ազատ. երբ ես ինքս ինձ հետ եմ մնում, եթե անգամ ամենավատ տրամադրությամբ էլ լինեմ, մեկ է, ցույց չեմ տալիս այն տանը, որպեսզի մաման չնեղվի, իսկ նրա հետ երկու րոպե խոսելուց հետո ես արդեն ուրիշ տրամադրությամբ եմ համակվում: http://newmag.am/wp-content/uploads/2015/02/10123.jpg Իսկ քաղաքացի՞… Ես բազմիցս եմ գնացել այն մտքով, որ էլ հետ չեմ գալու, բայց հասկացել եմ՝ կապ չունի՝ ինչ դժվարություն էլ այստեղ լինի, որքանով էլ հաճելի լինի կամ ոչ, որքան էլ տեսնում եմ մեր ժողովրդի սոցիալական բարդ վիճակը, հոգսերը, բայց ես գիտեմ մի բան, որ յուրաքանչյուր մարդ իրեն իր հայրենիքում է զգում ապահով: Երբ Մոսկվայում դուրս էի գալիս փողոց, առաջինը հենց մարդկանց սառնությունն էի զգում: Կարող է՝ մարդ ընկնի՝ ոչ մի ուշադրություն, իսկ հայի ջիգյար հասկացողությունը չկա ոչ մի տեղ: Ես շատ երևանամոլ եմ, բայց լավ չի, որովհետև պահ է գալիս, որ ուզում ես թողնես-գնաս, ու դա այնպես չի, որ հայտնի մարդկանց մոտ չի լինում կամ չի առաջանում այդ ցանկությունը. յուրաքանչյուր հայտնի մարդ հասարակ մարդ է, ունի իր այլ հետաքրքրություններն ու ապրելակերպը: Ես ուրախ եմ , որ այսպիսի ընտանիք ունեմ ու ընկերներ, որ երբեք չեմ կոտրվել ու, ավելին կասեմ, ես չեմ կոտրվելու երբեք: Աստված իմ մեջ է… Իմ Աստված իմ խիղճն է. ինչքան ես իմ խիղճը մաքուր պահեմ, հանգիստ գլուխս բարձին դնեմ, կնշանակի՝ այդքան այդ օրը մաքուր եմ եղել: Ես միշտ ասում եմ, որ ճիշտ ու սխալ չկա, ամեն մարդ ինքն է իր ճիշտն ու սխալը որոշում. ես երբեք չեմ բարձրաձայնում՝ Աստվա՛ծ, Աստվա՛ծ. տեղին է պետք Նրա անունը տալ: Կարևորը, որ խիճս մաքուր լինի: Անկեղծ եք ու նաև անկանխատեսելի… Ով անկեղծ է, միշտ հարվածներ է ստանում. իմ մոտ ևս այդպիսի էտապներ եղել են: Անկեղծությունն ամենակարևոր տարրն է մարդու մեջ. թե դիմացինի կողմից որքանով այն փոխադարձ կլինի, դա իր խնդրն է, և շփման արդյունքում դու կհասկանաս՝ միչև որքան անկեղծ լինել դիմացինիդ հետ: Բայց նաև անկանխատեսելի եմ, միայն մայրս է ինձ հասկանում, գիտի՝ հաջորդ քայլս ինչ է լինելու, ինչու այդ տոնով խոսեցի ու այդպես. ֆենոմենալ մայրական զգացողություն է, բայց լինում են դեպքեր, երբ լուրջ եմ խոսում կամ կատակում եմ՝ չեն տարբերում իմ լուրջն ու կատակը: Ինձ ճանաչողների համար երևի կանխատեսելի եմ: Ես նաև շատ համբերատար մարդ եմ, բայց Աստված չանի, որ բաժակը լցվի. շատ դժվար է լցվում այն, և շատերը օգտվում են դրանից, չնայած ես ինքս իմ վրա աշխատում եմ, որ հետո ցավ չգամ: http://newmag.am/wp-content/uploads/2015/02/yeranyan.jpg Հարաբերություններից այդ մեկը չափից կարևոր է… Էլի կասեմ՝ անկեղծությունը. կապ չունի՝ դու այդ պահին վատ կարծիք ես ասելու: Սիրում եմ ուղիղ խոսել, քաղցր սուտ չկա, ու իմ համար այն անընդունելի է: Հասկացաք, որ նախկինը… Փորձում եմ իմ արած սխալները կամ սխալները հաջորդ անգամ չկրկնել. շատ կարևոր է այս քայլն ընկալելն ու հետևելը: Ես սիրում եմ ռիսկի դիմել միշտ. եթե այս պահին ցանկանամ մի բան անել, որը գիտեմ, որ անգամ խիստ ռիսկային է, ես կգնամ այդ քայլին, ես դա անում եմ պարտադիր, որ հետո չփոշմանեմ՝ ինչու չարեցի: Հիմա փորձում եմ ամեն ինչին չնայել վարդագույն ակնոցով, խնդրին ուղիղ նայել, սիրել այդ խնդիրն ու իրեն բաց թողնել: Ես սկսել եմ իմ մեջ ինձ չխաբել և լուծել պատճառները: Քայլել է պետք առաջ… Ես հաջողակ մարդ եմ, ես ընդունում եմ այդ ամենը: Կան մարդիկ, որ ինձանից աշխատասեր են, բայց, ցավոք, որևէ նվաճման դեռ չեն հասել: Ես երբեք չեմ նստում ու մտածում, որ, վա՜յ, հիմա առաջարկներ չկան, գնամ այստեղ-այնտեղ. ես ապրում եմ այսօրվա օրով՝ մտածելով ապագայի մասին, ամեն ինչ ունեմ՝ խելք, ոտք, ձեռք, ծնողներ, ոչինչ չի պակասում երջանիկ ապրելու համար: Ասեմ, որ հիմա ընդունվել եմ Գիտությունների ազգային ակադեմիայի կառավարման ֆակուլտետ: Նորմալ դասի եմ գնալու, սովորելու, պետք է մի օր պատրաստ լինել ամեն բանի. արվեստը լավ ոլորտ է, բայց մշտական չէ: Ինքնաքննադատ եմ ու պահանջկոտ… Եթե ես չլինեմ իմ թերություններին առաջինը նայողը, ես կդառնամ ծիծաղի առարկա. Ինչպե՞ս կարելի է միշտ ասել՝ ես լավն եմ, այստեղ հրաշալի խաղացի և ինձանից առավել դերասանուհի չկա. չեմ սիրում նման պահվածք: Փորձում եմ կերպարի ապրումները սինթեզել իմ սեփական փորձով… Ես հիմնականում համաձայնվում եմ մարմնավորել այն կերպարները, որոնք ինձ հետաքրքիր են. նոր բան կարող եմ սովորել այդ կերպարից, իսկ այդ կերպարը լիարժեք դարձնելու համար իմ կյանքից դնում եմ այդ կերպարի մեջ իմը, որը լիարժեք է դառնում այդ կերպ: Նա կընտրի ինձ՝ տղամարդը, եթե… Իսկական տղամարդ լինի. հասուն պետք է լինի, տարիքի մասին չի խոսքը: Շատ կուզեմ՝ կյանք տեսած տղա լինի, թող լիքը աղջիկներ տեսած լինի, ժամանակ անցկացրած լինի, հասուն, որ եկել է, հասել այն պահը, երբ լրջորեն ցանկանում է ընտանիք կազմել: Կարևոր է նաև իմ աշխատանքը հարգելը, որովհետև հասկացել եմ, որ հասուն տղամարդ կողքին ունենալը շատ կարևոր բան է, այսինքն՝ խանդել, ինչ-որ բաներ չթողնել, մարդիկ նայեցին, վա՜յ, պետք է դուրս չգանք, քեզ նայում են, բարևում են. դրանք մանկական դրսևորումներ են, որոնք իմ նյարդերը չեն հերիքի ևս մեկ անգամ տանել: Այս պահին չեմ էլ փնտրում որևէ մեկին. դեռևս պատրաստ չեմ լուրջ հարաբերությունների: Վերադարձա «Ֆուլ Հաուս», որովհետև… Ես կարծում եմ, որ սերիալը շատ լավ բան է, որովհետև դերասանը միշտ ֆորմայի մեջ է լինում, անընդհատ մարզվում է: Երբ դադարում է երկար ժամանակ նկարվել, հետո նորից նկարահանման հրապարակում է հայտնվում, դժվարանում է, այսինքն՝ դերասանը միշտ մարզավիճակում պետք է լինի, իսկ սերիալը հրաշալի հարթակ է: Իսկ «Ֆուլ Հաուս»-ում հասկացա, որ կերպարը նոր է, հետաքրքիր ասելիք կա, ես երբեք գումարի համար չեմ ուզում նկարվել, առաջնային չեմ մղում այն, բայց պետք է նոր ասելիքով ներկայանաս հանդիսատեսին: Ինձ հետաքրքրեց նաև ֆորմատը, ինչ կարող եմ անել ես, որ բոլորը չմտածեն մենակ՝ ես համար առաջին լացող, ծանր կերպարներ կերտող դերասանուհի եմ, ու վերջ. ո՛չ: Հաջորդ ասելիքս… Շատ նպատակներ ունեմ: Ես երազանքներ երբեք չունեմ, չեմ ունեցել, բայց նպատակներս բազմաթիվ են, հետո մի օր որոշում եմ իրագործել ու հասնում եմ դրանց իրագործմանը: Ոճաբան՝ Դիանա Շատվերյան Դիմահարդար՝ Իզաբելլա Պապարիձու Վարսահարդար՝ Անուշ Մելքոնյան Թի
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates