Մադրիդի «Ռեալի» և «Շալկեի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլը համոզված է, որ Դի Մատեոն թուլ չի տա գերմանական ակումբի խոշոր հաշվով պարտության կրկնությունը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում մադրիդյան ակումբը կհանդիպի «Շալկեին»:
Հիշեցնենք, որ այս փուլում թիմերը հանդիպել են նաև մրցաշարի անցյալ մրցաշրջանում: Այդ ժամանակ երկու խաղերի արդյունքում հաղթել են մադրիդցիները (6:1, 3:1):
«Իհարկե, թղթի վրա «Ռեալի» համար ամեն ինչ շատ հեշտ է: Սակայն «Շալկեն» ամեն ինչ կանի մրցակցի տոնը փչացնելու համար: Դի Մատեոն արդեն հաղթել է Չեմպիոնների լիգայում: Նա կմտածի՝ ինչպես խաղալ Մադրիդի դեմ: Համոզված եմ, որ այս անգամ «Շալկեն» 9 գոլ բաց չի թողնի», – Ռաուլի խոսքը մեջբերում է Kicker-ը: