Ալոյանը՝ Ռուսաստանի չեմպիոն, Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր
Sport
Դոնի Ռոստովում ընթացող Ռուսաստանի բռնցքամարտի առաջնության 52 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Միշա Ալոյանը:
Ալոյանը չորրորդ անգամ է հասել նման հաջողության:
Բռնցքամարտիկը ոսկե մեդալը տիրել է առանց եզրափակիչ մենամարտի, քանի որ նրա մրցակից Վասիլի Վետկինը վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից:
Բրոնզե մեդալը նվաճել է եւս մեկ հայազգի բռնցքամարտիկ՝ Կարեն Հարությունյանը:
Ավելացնենք, որ Ալոյանը աշխարհի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: