Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանին մեծ տնտեսական աղետ է սպասում

International news
2015 թվականն Ադրբեջանի տնտեսության համար սկսվեց բացասական ցուցանիշներով: Համաշխարհային շուկաներում նավթի գների կտրուկ նվազումն ի չիք դարձրեց Ադրբեջանի իշխանությունների կողմից անընդհատ հորջորջվող' «նմանը չունեցող տնտեսական զարգացման մասին» հեքիաթները: Նավթի վաճառքի վրա հիմնված տնտեսությունը սկսեց քայքայվել հենց նավթի վաճառքի նվազման և արժեզրկման հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է «Ազադլըգ» թերթը' նշելով, որ ուղղակիորեն էներգակիրներից կախված ադրբեջանական տնտեսության փուչիկ լինելու մասին սկսել են խոստովանել նաև իրենք' իշխանությունները: Դրա առաջին ապացույցներից մեկն այն է, որ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է 2015 թվականի առաջին ամսում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ), անցյալ տարվա նույն ամսվա համեմատ, 18,2 տոկոսով նվազելու մասին: Եթե անցյալ տարի հունվարին ՀՆԱ-ի' բնակչության յուրաքանչյուր շնչին ընկնող ծավալը կազմում էր 465,6 մանաթ, ապա այս հունվարին այն կազմել է 375 մանաթ: ՀՆԱ-ի անկումը Ադրբեջանում կապված է նավթի գնի նվազման հետ: Հարցը չի ավարտվում միայն Ադրբեջանի տնտեսության' դեպի քայքայում գնալու մասին պաշտոնական խոստովանությամբ: Բանն այնտեղ է հասել, որ ադրբեջանական կառավարությունը կրճատել է նախարարություններին հատկացված բյուջեի 30 տոկոսը (պետբյուջեի 6 մլրդ մանաթ մասը): Ընդ որում, գաղտնի հանձնարարվել է, որ պետական կառույցներում զանգվածային կրճատումները պետք է ներկայացնել որպես «բարեփոխումներ», որպեսզի բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ չստեղծվեն: Բացի նավթարդյունաբերության ոլորտի ձեռնարկություններից, Ադրբեջանում զանգվածային կրճատումներ են սկսվել նաև պետական կառույցներում, որոշ նախարարություններ միացվել են իրար, բազմաթիվ պետական կառույցներ կամ վերացվել, կամ վերակազմավորվել են: Թերթը գրում է, որ Ադրբեջանում սկսված տնտեսական ճգնաժամի պատճառով «մեռյալ» վիճակում է հայտնվել անշարժ գույքի շուկան: Եթե ամեն տարի Ադրբեջանում 4-5 մլրդ դոլար ներդրումներ էր կատարվում անշարժ գույքի շուկայում, ապա այժմ այն գրեթե ամբողջությամբ կրճատվել է: Ադրբեջանի տնտեսության անկման մյուս բացահայտ ցուցիչն էլ այն է, որ այդ երկրի ազգային արժույթը ևս սկսել է սրընթացորեն անկում ապրել, այն դեպքում, երբ 10 տարի շարունակ նավթային եկամուտների հաշվին այն համարվում էր քիչ թվով կայուն ցուցանիշներից մեկը: Միայն հունվարին մանաթի կուրսը կայունացնելու համար Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը մեկ միլիարդ դոլարից ավելի գումար է ծախսել: Ադրբեջանի կենտրոնական բանկը ստիպված է եղել նվազեցնել մանաթի' դոլարից կախվածությունը: Ադրբեջանի կենտրոնական բանկի երեկվա հայտարարությունից հետո այն մասին, որ ԿԲ-ն հրաժարվում է մանաթի կուրսը կապել դոլարի հետ, Բաքվի բնակիչները սկսել են զանգվածաբար ազատվել ազգային արժույթից: Ադրբեջանական ԶԼՄ-ները երեկ հայտնել են, որ բաքվեցիներն արդեն հասցրել են ձեռք բերել քաղաքի բոլոր փոխանակման կետերում եղած դոլարի և եվրոյի ամբողջ պաշարը: Բաքվում և Ադրբեջանի բոլոր շրջաններում արտարժույթի փոխանակման կետերը դադարեցրել են դոլարի և եվրոյի վաճառքը: «Այս տարի Ադրբեջանին մեծ տնտեսական ալեկոծություններ, սոցիալական լարվածություն, զանգվածային գործազրկություն, բնակչության եկամուտների նվազում, մանաթի արժեզրկում և այլ նեգատիվ իրողություններ են սպասում: Մի խոսքով՝ 2015 թվականը իսկական «տնտեսական աղետ» է լինելու Ադրբեջանի համար»,- ահազանգում է թերթը: Ուշագրավ է, որ աշխարհում հանրահայտ Saxo Bank բանկի արտարժույթի ռազմավարությունների բաժնի ղեկավար Ջոն Հարդին հայտարարել է, որ ադրբեջանական ազգային արժույթի' մանաթի ամրապնդումն անհնարին է այն իրավիճակում, երբ արտահանումից երկրի եկամուտը կարճ ժամանակում կրճատվել է գրեթե 50 տոկոսով: «Այն դեպքում, երբ նավթի գները զգալիորեն նվազեն և երկար ժամանակ ցածր մնան, դա կարող է մանաթի ավելի մասշտաբային արժեզրկում պահանջել, քան Ադրբեջանի կենտրոնական բանկն է ծրագրում իրականացնել ներկայում, ինչի արդյունքում կարող է ավելի վտանգավոր իրավիճակ ստեղծվել»,- զգուշացրել է նա: OPEK-ում Քուվեյթի ներկայացուցիչ Մուհամեդ աշ-Շաթթին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ առաջիկա 5 տարվա նավթի գները չեն կարող հասնել մեկ բարելի դիմաց 100 դոլարի: Փորձագետները կանխատեսում են, որ նավթի համաշխարհային գներն իջնելու են 40 դոլարից էլ ցածր մակարդակի և հայտնում, որ գների նվազումը տեղի է ունենում կանխատեսվածից ավելի սրընթաց: Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ Նույամին վերջերս հայտարարել էր, որ «Նավթ արտահանող երկրներ» կազմակերպությունը (OPEK) չի նվազեցնելու արդյունահանումը, եթե անգամ նավթի գներն ընկնեն մեկ բարելի դիմաց 20 դոլարի մակարդակի: Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայումս այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է:
Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025