Օդեսայում գիշերը տեղի ունեցած պայթյունն իրավապահներն ահաբեկչական հարձակում են որակել: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
ԶԼՄ-ների տվյալներով՝ սարքը պայթել է նկուղում, որտեղ գտնվել են Ռեզվուշկինին պատկանող «Նիկա-սերվիս պլյուս» կենտրոնն ու «Ավտոմայդանի» գրասենյակը:
Պայթյունի հետևանքով՝ վնասվել է սպասարկման կենտրոնի տարածքը: Պայթյունի ուժգնությունից կոտրվել են հարևան երկու շինությունների ապակիները: