Ռուսաստանի և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարներն այսօր Մոսկվայում պետական սահմանի մասին պայմանագիր են ստորագրել: Այս մասին հայտնել է INTERFAX.RU-ն:
«Բանակցությունները բովանդակալից էին: Մենք ուսումնասիրել ենք երկկողմ հարաբերությունները, որոնք զարգանում են անշեղորեն, այն սկզբունեների հիման վրա, որոնք դրվել են 2008 թ. օգոստոսին, երբ ՌԴ ճանաչել է Հարավային Օսիայի հանրապետությունը որպես անկախ, ինքնիշխան պետություն», - ասել է Լավրովը հանդիպումից հետո:
Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Դավիդ Սանակոևն իր հերթին հայտարարել է, որ սահմանի մասին պայմանագիրը վերջ կդնի «խոսակցություններին, թե Ռուսաստանը փորձում է անեքսիայի ենթարկել Հարավային Օսիան»:
Նրա խոսքով` պայմանագիրը որոշում է սահմանն ինքնիշխան պետությունների միջև: