Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Դոնեցկի «Շախտյորի» հետ զրոյական ոչ ոքի ավարտած հանդիպումը, նշել է, որ գոհ է իր թիմի խաղից. տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Շատ գոլային պահեր ունեինք, սակայն կցանկանայի ընդգծել, որ թույլ չտվեցինք «Շախտյորին» պահեր ստեղծել: Մեր խնդիրը դոնեցկյան թիմի ապագա ֆուտբոլիստներին՝ Տեյշեյրային և Կոստային հսկելն էր: Գոհ եմ թիմիս խաղից: Միգուցե Գերմանիայում փորձագետները այլ կերպ կգնահատեն: Սակայն հաշվի եմ առնում այն, թե որքան տաղանդավոր ֆուտբոլիստներ ունի «Շախտյորը», և որքան դժվար է նրանց դեմ խաղալը», -Գվարդիոլան հայտարարել է հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ: