Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլիասը, նախօրեին կայացած ՉԼ ⅛ եզրափակչի «Շալկեի» հետ խաղում դուրս գալով խաղադաշտ, դարձավ պատմության մեջ 8-րդ ֆուտբոլիստը, ով 150 խաղ է անցկացրել եվրոգավաթներում,- հայտնում է Orer.am-ը:
Առաջատարների ցուցակը հետևյալն է.
Պաուլո Մալդինի, Խավի -168 խաղ
Կլարեն Զեդորֆ - 161 խաղ
Խավիեր Զանետտի - 160 խաղ
Ռայան Գիգզ, Ռաուլ Գոնսալես - 158 խաղ
Իկեր Կասիլիաս, Ջիմի Կարագեր - 150 խաղ
Ընդ որում, փաստենք նաև, որ սա Իսպանիայի հավաքականի դարպասապահի 50-րդ «չոր» հանդիպումն էր: Այս ցուցանիշով նա զիջում է միայն «Մանչեսթր Յունայթեդի» հոլանդացի լեգենդար դարպասապահ Էդվին վան դեր Սարին, ով առանց գնդակ բաց թողնելու դաշտից հեռացել է 51 անգամ:
Աշոտ Մնացականյան